1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

Բեյրութում ոստիկանությունն արցունքաբեր գազ ու ջրցան է կիրառել ցուցարարների դեմ

Բեյրութում ոստիկանությունն արցունքաբեր գազ ու ջրցան է կիրառել ցուցարարների 
դեմ

ԵՐԵՎԱՆ, 4 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Լիբանանի անվտանգության ուժերը մայրաքաղաք Բեյրութում արցունքաբեր գազ և ջրցան մեքենաներ են կիրառել՝ ցրելու համար ցուցարարներին, որոնք հավաքվել էին խորհրդարանին հարակից փողոցներում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին հայտնել է «ՌԻԱ Նովոստի»-ի թղթակիցը:

Ոստիկանությունը հատուկ միջոցներ է կիրառել այն բանից հետո, ինչ ցուցարարները նրանց վրա սկսել են քարեր նետել:

Բողոքի ակցիայի հազարավոր մասնակիցներ Բեյրութի նավահանգստում 2020 թվականի օգոստոսի 4-ի տեղի ունեցած պայթյունի տարելիցին հավաքվել են քաղաքի կենտրոնական փողոցներում՝ հնչեցնելով հակակառավարական կոչեր ու հորդորելով քաղաքական առաջնորդներին հրաժարական տալ:

Պայթյունի հետևանքով ոչնչացել կամ վնասվել էին հարյուրավոր տներ, զոհվել էր առնվազն 280 մարդ, իսկ 6 հազարից ավելին վիրավորվել էին: Լիբանանի մայրաքաղաքը աղետի գոտի էր ճանաչվել: Հետաքննությունը մինչ օրս չի կարողացել պարզել պայթյունի բոլոր հանգամանքներն ու հայտնաբերել մեղավորներին:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]