Երևանում՝ 11:07,   23 Ապրիլ 2024

ԱՄՆ-ի հետախուզությունը ստացել է Ուհանի լաբորատորիայում վիրուսների մասին գենետիկ տվյալները. CNN

ԱՄՆ-ի հետախուզությունը ստացել է Ուհանի լաբորատորիայում վիրուսների մասին 
գենետիկ տվյալները. CNN

ԵՐԵՎԱՆ, 5 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ հետախուզական ծառայությունները վերլուծում են Ուհանի վիրուսաբանական ինստիտուտի լաբորատորիայում ուսումնասիրված վիրուսների մասին գենետիկ տվյալները: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով ՏԱՍՍ-ը, այս մասին հայտնել է ամերիկյան CNN հեռուստաընկերությունը ՝ վկայակոչելով իր աղբյուրները։

Հեռուստաընկերությունը ստույգ տեղեկություն չունի, թե երբ եւ ինչպես ամերիկյան հետախուզությունը կարող էր օգտվել այդ տվյալներից, սակայն չի բացառում, որ դա տեղի է ունեցել Ուհանի լաբորատորիայում հետազոտությունների հետ կապված սերվերների կոտրման հետեւանքով: Հրապարակման համաձայն` ԱՄՆ-ն այժմ տիրապետում է Ուհանի  լաբորատորիայում ուսումնասիրված 22 հազար վիրուսների մասին տեղեկություններին։

Գենետիկական տեղեկությունների զանգվածը պահանջում է մանրակրկիտ վերլուծություն, որպեսզի հնարավոր լինի ինչ-որ կոնկրետ եզրակացություններ անել։ Նման աշխատանքներ են տարվում ԱՄՆ Էներգետիկայի նախարարության լաբորատորիաներում գերհամակարգիչների օգնությամբ։ CNN-ի տվյալներով` վերլուծական գործընթացը բարդ է նրանով, որ ուղեկցող ձայնագրություններն արվել են չինարեն լեզվով, ուստի ամերիկյան հատուկ ծառայություններին պետք է ոչ միայն գտնել չինացի բանիմաց մասնագետներ, այլեւ համոզվել, որ նրանց կարելի է վստահել: Այդ աշխատանքի ավարտի ճշգրիտ ժամկետները դեռ որոշված չեն:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]