1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Լիտվան և Լեհաստանն առաջարկում են ընդլայնել Բելառուսի դեմ պատժամիջոցները

Լիտվան և Լեհաստանն առաջարկում են ընդլայնել Բելառուսի դեմ պատժամիջոցները

ԵՐԵՎԱՆ, 6 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լիտվան և Լեհաստանը հայտարարել են հակաբելառուսական պատժամիջոցներն ընդլայնելու անհրաժեշտության մասին՝ Մինսկի կողմից անօրինական միգրացիային նպաստելու պատճառով: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն, այդ մասին հայտարարել են Լիտվայի Հանրապետության վարչապետ Ինգրիդ Սիմոնիտեն և Լեհաստանի Հանրապետության վարչապետ Մատեուշ Մորավեցկին:    

«Լիտվան և Լեհաստանն ընդգծում են արագ և վճռական արձագանքման անհրաժեշտությունը  բելառուսական ռեժիմի գործողություններին և բոլոր այն անձանց նկատմամբ, ովքեր մասնակցում են անօրինական միգրանտների մաքսանենգությանը նպաստելուն, այդ թվում՝ ԵՄ-ի կողմից բելառուսական ռեժիմի նկատմամբ սահմանափակումների ընդլայնման միջոցով: Մենք դատապարտում ենք Լուկաշենկոյի ռեժիմի կողմից անօրինական միգրացիայի օգտագործումը որպես զենք՝ ուղղված ԵՄ -ի և նրա առանձին անդամ երկրների վրա քաղաքական ճնշում գործադրելու համար: Սա ևս մեկ անգամ ցույց է տալիս բելառուսական ռեժիմի ցինիկ բնույթը և ապացուցում անվտանգության այս խնդիրը լուծելու համար արագ արձագանքման և ԵՄ համատեղ գործողությունների անհրաժեշտությունը»,- ասված է համատեղ հայտարարության մեջ:

  

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]