1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Կրասնոդարի երկրամասում հոսպիտալացվել է 87 երեխա, որոնք ընթրել են Մուրմանսկ- Ադլեր գնացքի վագոն-ռեստորանում

Կրասնոդարի երկրամասում հոսպիտալացվել է 87 երեխա, որոնք ընթրել են Մուրմանսկ-
Ադլեր գնացքի վագոն-ռեստորանում

ԵՐԵՎԱՆ, 8 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կարելիայի Հանրապետության իշխանությունները Պետրոզավոդի քաղաքային մանկական հիվանդանոցի գլխավոր բժշկին ուղարկել են Կրասնոդարի երկրամաս, որտեղ նախօրեին հոսպիտալացվել են աղիքային վարակի նշաններ ունեցող երեխաներ, ինչպես նաեւ թեժ գիծ են բացել միջադեպի կապակցությամբ, կիրակի օրը հաղորդել է Կարելիայի ղեկավար Արթուր Պարֆենչիկովը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նախօրեին Մուրմանսկ-Ադլեր գնացքից աղիքային վարակի նշաններով Կրասնոդարի երկրամասի հիվանդանոցներ են տեղափոխվել 19 երեխաներ եւ երկու ուղեկցորդներ, որոնք Կարելիայից էին ուղեւորվում: Հաղորդվում էր, որ երեխաները ընթրել են վագոն-ռեստորանում։  Կիրակի հայտնի է դարձել, որ հոսպիտալացված երեխաների թիվը հասել է 87-ի։ ՌԴ քննչական կոմիտեն գործ է հարուցել, դատախազությունը ստուգումներ է անցկացնում. Ինչպես ՏԱՍՍ-ին հայտնել Է իրավապահ մարմինների աղբյուրը, գնացքի վագոն-ռեստորանում իրավապահները հայտնաբերել են պիտանելիության ժամկետը լրացած մթերքներ:

Պարֆենչիկովը «ՎԿոնտակտե»-ի իր էջում գրել է, որ Տուապսե է ուղարկել է Պետրոզավոդի քաղաքային մանկական հիվանդանոցի գլխավոր բժշկին: Հանրապետության ղեկավարը նաև նշել է, որ երեխաների վիճակը բավարար է. «Այսօր բժիշկները յուրաքանչյուր երեխայի վիճակը գնահատում են բավարար, ծանր վիճակում չկա։  Հիշեցնեմ, որ Կարելիայի 140 երեխաներ հանգստի էին գնում մանկական ճամբարներ։ Դա առեւտրային խումբ էր, ուղեգրերը ձեռք էին բերվում տուրիստական գործակալության միջոցով։  Այժմ բոլոր 43 երեխաները գտնվում են բժիշկների մշտական հսկողության տակ»,- նշել է հանրապետության ղեկավարը ։

Եվս մեկ թեժ գիծ բացել են Մուրմանսկի մարզի իշխանությունները, այն կաշխատի շուրջօրյա։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]