Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Ռուսաստանը Մեծ Բրիտանիայի մի շարք քաղաքացիների առաջ փակում է մուտքը երկիր

Ռուսաստանը Մեծ Բրիտանիայի մի շարք քաղաքացիների առաջ փակում է մուտքը երկիր

ԵՐԵՎԱՆ, 9 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանը փակում է Մեծ Բրիտանիայի մի շարք քաղաքացիների մուտքը՝ ի պատասխան Չեչնիայում մարդու իրավունքների վերաբերյալ Լոնդոնի հայտարարությունների: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն, այս մասին ասված է ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ:

«Ի պատասխան բրիտանական իշխանությունների ոչ բարեկամական գործողությունների և ռուսական կողմի փոխադարձության սկզբունքի հիման վրա՝ որոշում է ընդունվել անձնական պատժամիջոցներ սահմանել Մեծ Բրիտանիայի ներկայացուցիչների համաչափ թվի նկատմամբ, որոնք սերտորեն ներգրավված են հակառուսական գործունեության մեջ: Նրանց մուտքը Ռուսաստանի Դաշնություն փակվել է», - նշել են ՌԴ ԱԳՆ-ում:

Ըստ աղբյուրի՝ Մոսկվան բրիտանական ղեկավարությանը կոչ է արել «հրաժարվել ոչնչով չհիմնավորված առճակատման գծից»:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am