Երևանում՝ 11:07,   18 Ապրիլ 2024

Վլադիկավկազի հիվանդանոցում թթվածնի խողովակի ճեղքվելու հետևանքով 9 մարդ է մահացել

Վլադիկավկազի հիվանդանոցում թթվածնի խողովակի ճեղքվելու հետևանքով 9 մարդ է 
մահացել

ԵՐԵՎԱՆ, 9 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վլադիկավկազի շտապ օգնության կլինիկական հիվանդանոցում 9 մարդ է մահացել՝ թթվածնի խողովակի ճեղքման հետևանքով: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն, այս մասին հայտնել են տարածաշրջանի ղեկավարի մամուլի ծառայությունում և հավելել, որ վերակենդանացման բաժանմունքում գտնվում է 71 պացիենտ:

«Թթվածնային կայանում վթար է տեղի ունեցել, թթվածնի խափանումներ: Փաստացի տեղի է ունեցել գետնի տակ գտնվող ամբարի թթվածնի խողովակի ճեղքում, և դադարեցվել է մատակարարումը»,- պատմել է Հյուսիսային Օսիայի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար Սերգեյ Մենյայլոն:

Նա հավելել է նաև, որ օգոստոսի 10-ից, հանրապետության բոլոր հիվանդանոցներում կապահովեն թթվածնի պահեստային մատակարարումը:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]