Տարածաշրջանային

Իրանի դեսպանը պատմել է «Բուշեր»-ի ատոմակայանի պարտքի շուրջ բանակցությունների մասին

1 րոպեի ընթերցում

Իրանի դեսպանը պատմել է «Բուշեր»-ի ատոմակայանի պարտքի շուրջ բանակցությունների մասին

ԵՐԵՎԱՆ, 10 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թեհրանը հուսով Է, որ Մոսկվայի հետ կլուծի «Բուշեր»-ի ատոմային Էլեկտրակայանի պարտքի հարցը: Այդ մասին հայտարարել Է Մոսկվայում Իրանի դեսպան Քազըմ Ջալալին, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Ինչ վերաբերում Է միջուկային կայանի համար Իրանի պարտքին, ապա մենք բանակցություններ ենք վարում ռուսաստանցի մեր գործընկերների հետ եւ անպայմանորեն կգտնենք այդ հարցի լուծումը»,-ասել Է դեսպանը՝ հանդես գալով միջոցառման ընթացքում, որը կազմակերպվել Էր Գորչակովի անվան հանրային դիվանագիտության աջակցության հիմնադրամի կողմից:

«Բուշեր»-ի ատոմակայանի Էներգաբլոկների կառուցումը համարվում Է ռուս-իրանական խոշորագույն նախագիծը: Ատոմակայանի առաջին բլոկը, որի կառուցումն ավարտին Է հասցվել ՌԴ-ի մասնակցությամբ, Իրանի ազգային Էներգահամակարգին Է միացվել 2011 թվականի սեպտեմբերին: Ռուսաստանն Իրանին մատակարարում Է միջուկային վառելիք, որն անհրաժեշտ Է առաջին բլոկի ռեակտորի աշխատանքի համար: Իրանում Ռուսաստանի դեսպանությունը 2020 թվականի ապրիլի 29-ին վերջին անգամ Է հաղորդել վառելիքի նոր խմբաքանակ Իրան փոխադրելու մասին, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում