Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Իրանցի գեներալը հայտարարել է, որ երկիրը պատրաստ է իր սահմանների լիարժեք պաշտպանությանը

Իրանցի գեներալը հայտարարել է, որ երկիրը պատրաստ է իր սահմանների լիարժեք 
պաշտպանությանը

ԵՐԵՎԱՆ, 10 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրանի ռազմաօդային ուժերի հրամանատար Ազիզ Նասիրզադեն հայտարարել է, որ Իրանի օդուժը լիովին պատրաստ է իսլամական հանրապետության սահմանների համալիր պաշտպանությանը: Ըստ նրա՝ Իրանի օդային տարածքը մշտական հսկողության և դիտարկման տակ է: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը՝ մեջբերելով իրանցի զինվորականի խոսքերը:

«Օդաչուները, սպաները և բոլոր մասնագետները, ունենալով փայլուն գիտելիքներ և թռիչքային փորձ, պատրաստ են կատարելու հրամանները ցանկացած պահի», - հայտարարել է Ազիզ Նասիրզադեն:

Աղբյուրը նկատել է, որ իրանցի գեներալի հայտարարությունը հնչեցվում է վերջին իրադարձությունների ֆոնին, երբ հարձակումներ եղան Mercer Street լցանավի վրա Արաբական ծովում և առևտրային նավի վրա՝ Օմանի ծոցում, իսկ արևմտյան երկրներից շատերը, ինչպես նաև Իսրայելը Թեհրանին մեղադրեցին այդ հարձակումների հետ կապ ունենալու մեջ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]