1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Գևորգ Ալեքսանյանը հրաժարվում է միջազգային կարգի որակավորումից  

Գևորգ Ալեքսանյանը հրաժարվում է միջազգային կարգի որակավորումից

 

ԵՐԵՎԱՆ, 11 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբշամարտի ընտրանու մարզիչ, միջազգային կարգի մրցավար Գևորգ Ալեքսանյանը կհրաժարվի միջազգային կարգի մրցավարության գրքույկից:

«Արմենպրես»-ի մամուլի սրահում լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս մասին հայտարարեց Ալեքսանյանը: «Այսքան տարի մրցավարությունից հետո որոշում եմ կայացրել, մրցավարական գրքույկը ետ վերադարձնել Ըմբշամարտի միջազգային ֆեդերացիային: Հրաժարվում եմ միջազգային կարգի մրցավարի կոչումից և այդ կարգի մրցավարական ղեկավարության հետ ճանապարհը շարունակելուց: Այս որոշումն իմն է, և ես դեռ չեմ քննարկել այն ֆեդերացիայի, ՀԱՕԿ-ի և նախարարության հետ»,- ասաց Ալեքսանյանը: Վերջինս նման կերպ իր բողոքի ձայնն է բարձրացնում Տոկիոյի 32-րդ ամառային Օլիմպիական խաղերում հունա-հռոմեական ոճի ըմբշամարտի ընտրանու անդամների նկատմամբ անարդար մրցավարության դեմ:

Գևորգ Ալեքսանյանը միջազգային կարգի մրցավարի կոչումը ստացել է 1999 թվականին: Օլիմպիական խաղերից բացի Ալեքսանյանը դատել է մրցամարտեր աշխարհի և Եվրոպայի առաջնություններում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]