1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

Պետք է դիմենք սպորտային դատարան. Գևորգ Ալեքսանյան  

Պետք է դիմենք սպորտային դատարան. Գևորգ Ալեքսանյան

 

ԵՐԵՎԱՆ, 11 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականի մարզչական շտաբն ամփոփեց Տոկիոյի Օլիմպիական խաղերի արդյունքները:

«Թիմն ընդհանուր առմամբ ապացուցեց, որ որակապես պատրաստ էր Օլիմպիական խաղերին, բայց դատավորական արգելքը չհաղթահարեցինք: Օլիմպիական խաղերի ժամանակ շատ կոպիտ սխալներ եղան մրցավարության կողմից: Այս մակարդակի մրցաշարերի համար նման որոշումները վայել չեն»,-«Արմենպրես»-ի մամուլի սրահում լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց հավաքականի գլխավոր մարզիչ Էդուարդ Սահակյանը:

Հավաքականի մարզիչ Գևորգ Ալեքսանյանի կարծիքով, նվաճված յուրաքանչյուր մեդալ իր արժեքն ունի: Ալեքսանյանը մանրակրկիտ ներկայացրեց Կարեն Ասլանյանի գոտեմարտում տեղի ունեցած զարգացումները և շեշտեց, որ այստեղ իրենց մեծ ազդեցությունն են ունեցել ժյուրիները: «Մեր բողոքը ոչ թե մարզիկի կամ մարզչի նկատմամբ է, այլ անարդար մրցավարության: Կան մարզիկներ, որոնց նկատմամբ մրցավարները հատուկ վերաբերմունք ունեն: Մենք էլ մեր հերթին պետք է ինչ-որ բան անենք: Պետք է ի մի բերենք այն ամենը, ինչ ունենք և դիմենք սպորտային դատարան»,- ասաց Ալեքսանյանը: Վերջինս շեշտեց, որ Հայաստանի հավաքականից մեդալ են գողացել և փոխել են մեդալի գույնը: Ալեքսանյանը Հայաստանի հավաքականի իրավիճակը Տոկիո-2020-ի խաղերի մրցավարությունում համեմատեց հայկական ֆիլմերից «Պեպո»-ի հետ և ասաց, որ եթե անգամ դիմենք միջազգային դատարան, ապա դատարանը կարող է թե տեսնել արդարությունը և թե չտեսնել այն:

Ալեքսանյանն իր խոսքում դիմեց նաև Ըմբշամարտի միջազգային ֆեդերացիայի փոխնախագահ, Ռուսաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի նախագահ և UWW-ի տեխնիկական հանձնաժողովի նախագահ Միխայիլ Մամիաշվիլիին. «Եթե համեմատենք Մամիաշվիլիին ու Արթուր Ալեքսանյանին, ապա նա իր ժամանակին Արթուրից շատ հետ է եղել: Թույլ մարզիկն այսքան տարի շարունակ այսքան մեդալ կնվաճե՞ր: Արթուրն ապացուցել է, որ ինքը շատ ուժեղ է»:

Տոկիոյի 32-րդ ամառային Օլիմպիական խաղերում Հայաստանի հունա-հռոմեական ըմբշամարտի հավաքականը նվաճեց միայն մեկ արծաթե մեդալ: Արթուր Ալեքսանյանը եզրափակիչում մրցեց Ռուսաստանից Մուսա Եվլոևի հետ և արժանացավ արծաթի:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]