Երևանում՝ 11:07,   18 Ապրիլ 2024

ԱԺ նախագահը և ՍԴՀԿ ներկայացուցիչները քննարկել են Հայաստանի  ներքաղաքական իրավիճակին վերաբերող հարցեր

ԱԺ նախագահը և ՍԴՀԿ ներկայացուցիչները քննարկել են Հայաստանի  ներքաղաքական 
իրավիճակին վերաբերող հարցեր

ԵՐԵՎԱՆ, 11 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն օգոստոսի 11-ին հյուրընկալել է Սոցիալ Դեմոկրատ Հնչակյան կուսակցության ներկայացուցիչներ՝ Կենտրոնական վարչության ատենապետ Համբիկ Սարաֆյանին, Կենտրոնական վարչության անդամ Խաչիկ Քեշիշյանին և Հայաստանի վարչության ատենապետ Սեդրակ Աճեմյանին:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի վարչությունից, ողջունելով հյուրերին՝ խորհրդարանի ղեկավարը կարևորել է կուսակցության մասնակցությունը արտախորհրդարանական ուժերի միջև ձևավորված համագործակցության նոր ձևաչափին: Ալեն Սիմոնյանը արժեվորել է ՍԴՀ կուսակցության հետ փոխգործակցությունը՝ այդ համատեքստում առանձնացնելով Սփյուռքի հայ համայնքներում վերջինիս ունեցած դերակատարությունը:

Ըստ աղբյուրի՝ ՍԴՀԿ Կենտրոնական վարչության ատենապետ Համբիկ Սարաֆյանը, անդրադառնալով Հայաստանի հետպատերազմյան իրավիճակին ու երկրի ապագային, կարևորել է օրենսդիր մարմնի գործունեությունը, առաջիկայում ընդունվելիք օրենքներն ու որոշումները:

«Կողմերը քննարկեցին երկրի ներքաղաքական իրավիճակին վերաբերող հարցեր. արտաքին մարտահրավերների հաղթահարման տեսանկյունից առանցքային համարվեց քաղաքական ուժերի միասնականությունը՝ անկախ ունեցած տարակարծություններից»,- հայտնում են ՀՀ ԱԺ-ից:

Հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել նաև Հայաստան-Սփյուռք կապերի ամրապնդմանը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]