ՀՀ ՄԻՊ-ը և UNFPA-ի հայաստանյան գրասենյակի ղեկավարը մարդկանց խնդիրները վեր հանելու համար այցելել են Սյունիքի մարզ
19:48, 11 Օգոստոս 2021
ԵՐԵՎԱՆ, 11 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մեկնարկել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի ու ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի (UNFPA) հայաստանյան գրասենյակի ղեկավար Ծովինար Հարությունյանի համատեղ այցը Սյունիքի մարզ:
Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկացավ «Ֆեյսբուք»-ում ՀՀ ՄԻՊ-ի էջից, նախատեսված են հանդիպումներ Կապան քաղաքում, Կապան և Տեղ համայնքների գյուղերում:
Ըստ աղբյուրի՝ այցի նպատակն է վեր հանել մարդկանց խնդիրները համատեղ լուծումներ գտնելու համար:
Նշվում է, որ Կապանում այցին մասնակցում է համայնքի ղեկավար Գևորգ Փարսյանը:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում