Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Նեյրոցանցը սովորել է տարբերակել ուռուցքը ուղեղի եռաչափ պատկերների վրա

Նեյրոցանցը սովորել է տարբերակել ուռուցքը ուղեղի եռաչափ պատկերների վրա

ԵՐԵՎԱՆ, 11 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գիտնականները մշակել են արհեստական բանականության համակարգ, որը կարող է գանգուղեղի եռաչափ պատկերների վրա գտնել ուռուցքներն ու որոշել դրանց տեսակը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին հետազոտության տվյալները հրապարակել է Radiology: Artificial Intelligence գիտական ամսագիրը:

«Խորացված ուսուցումը կարելի է օգտագործել ուղեղում նորագոյացությունների ավտոմատ հայտնաբերման, դասակարգման և վտանգավորության գնահատման նպատակով: Ապագայում մագնիսառեզոնանսային շերտագրության նկարների ներյրոցանցային վերլուծությունը կփոխլրացնի կամ անգամ կփոխարինի հիստոախտաբանական հետազոտությունները»,- ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, կարծում է աշխատության հեղինակներից մեկը՝ Վաշինգտոնի համալսարանի աշխատակից Սաթրաջիտ Չաքրաբարտին:

Գիտնականների խոսքով՝ ուղեղի քաղցկեղի դեմ պայքարը բարդ է նրանով, որ ուռուցքի հնարավոր հետքերի որոնումների, դրա տեսակի ու վտանգի աստիճանի հայտնաբերման համար անհրաժեշտ է նորագոյացությունից նմուշ վերցնել հետազոտության համար: Դա հիվանդի համար միշտ չէ, որ անվտանգ է, և մեծ ջանքեր ու տևական ժամանակ է պահանջում:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am