Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Լիտվան սահմանափակումներ կկիրառի չպատվաստված քաղաքացիների համար

Լիտվան սահմանափակումներ կկիրառի չպատվաստված քաղաքացիների համար

ԵՐԵՎԱՆ, 11 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լիտվայի քաղաքացիները, ովքեր չեն պատվաստվել կորոնավիրուսի դեմ, մեկ ամիս անց ամենօրյա կյանքում լուրջ սահմանափակումների կհանդիպեն: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, Լիտվայի կառավարությունը որոշում է ընդունել, որի համաձայն, չպատվաստված քաղաքացիները սեպտեմբերի 13-ից չեն կարողանա այցելել որոշ տեսակի խանութներ, զանգվածային միջոցառումների և դիմել մի շարք ծառայությունների համար:

ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, կառավարությունը հույս ունի նման կերպ քաղաքացիների շրջանում խթանել պատվաստումները:

Լիտվայի քաղաքացիները, սակայն, դժգոհությամբ են ընդունում այս որոշումը: Նախօրեին խորհրդարանի շենքի մոտ տեղի էր ունեցել բողոքի ակցիա, որն ավարտվել էր ոստիկանության հետ բախումներով: Արդյունքում՝ տուժել էր 10 ոստիկան, 26 քաղաքացի ձերբակալվել էր:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]