1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Էլինա Դանիելյանը Եվրոպայի անհատական առաջնության առաջատարներից է  

Էլինա Դանիելյանը Եվրոպայի անհատական առաջնության առաջատարներից է

 

ԵՐԵՎԱՆ, 12 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանը ներկայացնող շախմատիստուհիները շարունակում են ելույթները Եվրոպայի կանանց անհատական առաջնությունում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` խաղացված երեք տուրերից հետո 3 հնարավորից 3 միավորով առաջատարների շարքում է Էլինա Դանիելյանը: 2,5 միավոր է հավաքել Աննա Սարգսյանը: 2-ական միավոր են վաստակել Մարիա Գևորգյանը և Սիրանուշ Ղուկասյանը: 1,5-ական միավոր ունեն Սուսաննա Գաբոյանը և Լիլիթ Մկրտչյանը:

Ռումինիայի Յասի քաղաքում ընթացող Եվրոպայի կանանց անհատական առաջնությանը մասնակցում են 29 երկրների 117 շախմատիստներ։ Մրցաշարի մասնակիցների թվում են 5 գրոսմայստեր, 22 կանանց գրոսմայստեր, 22 միջազգային վարպետ և 17 կանանց միջազգային վարպետ։

Մրցաշարում Հայաստանը ներկայացնում են գրոսմայստեր Էլինա Դանիելյանը, միջազգային վարպետ Լիլիթ Մկրտչյանը, կանանց գրոսմայստերներ Աննա Սարգսյանը և Մարիա Գևորգյանը, կանանց միջազգային վարպետներ Սուսաննա Գաբոյանը և Սիրանուշ Ղուկասյանը և կանանց ՖԻԴԵ-ի վարպետ Մարիամ Մկրտչյանը։ 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]