Տարածաշրջանային

Թուրքիայում հեղեղումների զոհերի թիվը հասել Է իննի

1 րոպեի ընթերցում

Թուրքիայում հեղեղումների զոհերի թիվը հասել Է իննի

ԵՐԵՎԱՆ, 12 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իննը մարդ Է զոհվել Թուրքիայի սեւծովյան ափի Կաստամոնու նահանգում հորդառատ անձրեւների հետեւանքով առաջացած հեղեղումներից: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, օգոստոսի 12-ին հաղորդել Է երկրի արտակարգ իրավիճակների եւ տարերային աղետների վարչությունը (AFAD): Օգոստոսի 12-ին ավելի վաղ հաղորդվել Էր հինգ զոհվածների եւ 13 տուժածների մասին:

«Ինը մարդ Է զոհվել Կաստամոնուում տեղի ունեցած հեղեղումների հետեւանքով, մեկն անհայտ կորել Է Բարթինում»,-հաղորդել Է գերատեսչությունը: Ավելի վաղ հաղորդվել Էր, որ տարերային աղետի շրջանում որոնողա-փրկարարական աշխատանքները շարունակվում են, տարհանվել Է ավելի քան 600 մարդ: Շուրջ 300 բնակավայրեր մնացել են առանց Էլեկտրականության:

Կամուրջների քանդվելու եւ ճանապարհային պաստառների վնասվելու պատճառով արգելափակվել Է երթեւեկությունը տարերային աղետի շրջանի մի շարք ավտոճանապարհներին, այդ թվում՝ Բարթին-Ղարաբյուք ճանապարհին: Կաստամոնուի նահանգի Բոզքուրթ քաղաքում հեղեղումների պատճառով կործանվել են մի քանի բազմահարկ շենքեր, փլվածքների վրա աշխատում են փրկարարները, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում