Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Վրաստանում COVID-19-ի դեպքերի աճի պատճառով կդադարեցվի հասարակական տրանսպորտի աշխատանքը

Վրաստանում COVID-19-ի դեպքերի աճի պատճառով կդադարեցվի հասարակական 
տրանսպորտի աշխատանքը

ԵՐԵՎԱՆ, 12 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վրաստանում կորոնավիրուսի վարակման դեպքերի կտրուկ աճի պատճառով իշխանությունները որոշել են երեք շաբաթով խիստ սահմանափակումներ մտցնել: Շաբաթ օրվանից կդադարեցվի հասարակական տրանսպորտի աշխատանքը, կկրճատվի սրճարանների և ռեստորանների  աշխատանքի ժամանակը, ինչպես նաև կարգելվեն փառատոնները: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է «Грузия online» տեղեկատվական պորտալը՝ հղում անելով  COVID-19-ի դեմ միջգերատեսչական կոորդինացիոն խորհրդի օպերատիվ շտաբի պետ Գեորգի Գիբրաձեին:

Գիբրաձեն ասել է, որ նոր սահմանափակումներն ուժի մեջ կլինեն օգոստոսի 14-ից մինչև սեպտեմբերի 4-ը: Նոր արգելքները չեն վերաբերում միջազգային հաղորդակցությանը:

Միայն օգոստոսի 12-ին, Վրաստանում գրանցվել է կորոնավիրուսի վարակման 5128 նոր դեպք: Ընդհանուր առմամբ, համավարակի ողջ ընթացքում գրանցվել է վարակման 466 326 դեպք, մահացել է 6279 մարդ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]