Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Լատվիայի ոստիկանությունը հատուկ նշանակության գումարտակ է ուղարկել Բելառուսի սահման

Լատվիայի ոստիկանությունը հատուկ նշանակության գումարտակ է ուղարկել Բելառուսի 
սահման

ԵՐԵՎԱՆ, 12 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լատվիայի Պետական ոստիկանությունը հատուկ նշանակության մեկ գումարտակ է ուղարկել Բելառուսի սահման, որտեղ վերջին օրերին անօրինական ներգաղթյալների մեծ հոսք է նկատվում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը՝ հղում անելով լատվիական ոստիկանության հաղորդագրությանը:

«Հաշվի առնելով արտակարգ իրավիճակը լատվիա-բելառուսական սահմանին՝ Պետական ոստիկանությունը աջակցություն կցուցաբերի Պետական սահմանապահ ծառայությանը սահմանի անօրինական խախտումները կանխելու գործում և այդ նպատակով մոբիլիզացրել է ինչպես իր մարդկային, այնպես էլ նյութա-տեխնիկական ռեսուրսները: Պետական ոստիկանությունը չորս շաբաթով սահման է ուղարկել հատուկ նշանակության գումարտակի 71 աշխատակից Լատվիայի բոլոր շրջաններից՝ բացի Ռիգայի շրջանը», - ասվում է հայտարարության մեջ:

Աղբյուրը նշում է, որ Լատվիան Լիտվայից հետո բախվել է Բելառուսի տարածքից եկող անօրինական ներգաղթյալների խնդրին: Օգոստոսի 6-10-ը Լատվիայի սահմանապահները բերման են ենթարկել 295 հոգու:

Լատվիայի կառավարությունը մինչև նոյեմբերի 10-ը արտակարգ իրավիճակ է հայտարարել Բելառուսի հետ սահմանին՝ սահմանապահներին լիազորելով հետ ուղարկել ներգաղթյալներին Բելառուս:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]