Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Մարտունի քաղաքի երեք մանկապարտեզների տանիքներին կտեղադրվեն արեւային ֆոտովոլտային կայաններ

Մարտունի քաղաքի երեք մանկապարտեզների տանիքներին կտեղադրվեն արեւային 
ֆոտովոլտային կայաններ

ԳԱՎԱՌ, 13 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքի թիվ 1, 2, 3 մանկապարտեզների տանիքներին կտեղադրվեն արեւային ֆոտովոլտային կայաններ, որոնք տարեկան կարտադրեն 66 հազար կվտ/ժ էլեկտրաէներգիա։

Ինչպես  «Արմենպրես»-ին տեղեկացրին Մարտունու քաղաքապետարանի աշխատակազմից, շինարարությունը կատարվելու է ՀՀ կառավարության կողմից իրականացվող սուբվենցիոն ծրագրի շրջանակում։ Ծրագրի նախնական ընդհանուր արժեքը կազմում է 16 միլիոն 414 հազար դրամ, որի 65 տոկոսը կամ 10 միլիոն 669 հազար դրամը հատկացնում է ՀՀ կառավարությունը, 5 միլիոն 774 հազար դրամը՝ Մարտունու համայնքապետարանը։ Շինարարական աշխատանքների մրցույթը հայտարարված է, հաղթող կազմակերպության անունը հայտնի է, շինարարությունը կմեկնարկի առաջիկա օրերին։

Վերականգնվող էներգետիկայի զարգացումը մեզ համար առաջնահերթ խնդիրներից է։ Այս ծրագրի իրականացման արդյունքում շահագործվելու է 40 կվտ/ժ հզորության արեւային ֆոտովոլտային կայան, որը էլեկտրաէներգիայով սնուցելու է թիվ 1, 2, 3 մանկապարտեզները եւ գիշերային լուսավորության ցանցը։ 25 կվտ/ժ հզորության արեւային կայան կտեղադրվի թիվ 2 եւ թիվ 3 մանկապարտեզների տանիքներին, 15 կվտ/ժ հզորության կայան ՝ թիվ 1 մանկապարտեզի տանիքին։ Վերոնշյալ երեք մանկապարտեզների էլեկտրաէներգիայի ծախսը, միասին վերցրած, տարեկան կազմում է 16 հազար 700 կվտ/ժ։ Կայանների շահագործման շնորհիվ Մարտունու համայնքապետարանը տարեկան կտնտեսի շուրջ 2 միլիոն 900 հազար դրամ¦,- հայտնեցին Մարտունու քաղաքապետարանի աշխատակազմից։

Խոսրով Խլղաթյան    


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am