Հասարակական

Նուբար Աֆեյանն ու Ջասթին Թրյուդոն քննարկել են Կանադայում Moderna-ի արտադրություն կազմակերպելու հարցը

1 րոպեի ընթերցում

Նուբար Աֆեյանն ու Ջասթին Թրյուդոն քննարկել են Կանադայում Moderna-ի արտադրություն կազմակերպելու հարցը

ԵՐԵՎԱՆ, 14 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն ամերիկյան «Moderna» ընկերության համահիմնադիր ու գլխավոր տնօրեն Նուբար Աֆեյանի հետ քննարկել է Կանադայում Moderna պատվաստանյութի արտադրություն կազմակերպելու հարցը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին Կանադայի վարչապետը գրառում է կատարել «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում:

«Մենք նաև խոսել ենք այն աշխատանքի մասին, որն անում ենք, որպեսզի համոզված լինենք, որ մարդիկ կարողանում են պատվաստվել: Այսպիսով մենք կարող ենք ավարտին հասցնել COVID-19-ի դեմ պայքարը: Այն շարունակում է մնալ մեր գլխավոր առաջնահերթությունը»,-նշել է Կանադայի վարչապետը:

Կարդացեք հոդվածը` العربيةРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում