Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Իրանում կորոնավիրուսի պատճառով լոքդաուն է հայտարարվել

Իրանում կորոնավիրուսի պատճառով լոքդաուն է հայտարարվել

ԵՐԵՎԱՆ, 14 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրանի իշխանությունները երկրում կորոնավիրուսային իրավիճակի վատթարացմամբ պայմանավորված հնգօրյա հանգստյան օրեր են հայտարարել և արգելել տեղաշարժը երկրի շրջանների միջև: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը:

Կորոնավիրուսի տարածման դեմ շտաբի պաշտոնական ներկայացուցիչ Ալիրեզա Ռաիսին հայտնել է, որ տեղաշարժման սահմանափակումներն ուժի մեջ են մտնելու օգոստոսի 15-ից և շարունակվեն մինչև օգոստոսի 21-ի առավոտ: Նա հավելել է նաև, որ բոլոր հիմնարկները, գրասենյակներն ու բանկերը դադարեցնելու են աշխատանքները:

Օգոստոսի 14-ի դրությամբ՝ Իրանում հայտնաբերվել է կորոնավիրուսի 4 մլն 389 հազար 85 դեպք,  մահացել է 97 հազար 208 մարդ: Պատվաստվել է 18 մլն 581 հազար 226 մարդ, որոնցից 3 մլն 813 հազար 628-ը՝ երկու դեղաչափով:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]