1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Չեխիան անհապաղ հետ է կանչում Աֆղանստանում գտնվող իր դիվանագետներին

Չեխիան անհապաղ հետ է կանչում Աֆղանստանում գտնվող իր դիվանագետներին

ԵՐԵՎԱՆ, 14 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Չեխիան որոշում է կայացրել անհապաղ հետ կանչել Աֆղանստանում գտնվող դիվանագիտական անձնակազմին: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, այս մասին Պրահայում հրավիրված արտակարգ ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Չեխիայի արտաքին գործերի նախարար Յակուբ Կուլգանեկը:

«Իրադրությունն Աֆղանստանում վատթարանում է: Հենվելով Քաբուլում մեր դեսպանի առաջարկի, ինչպես մեր դաշնակիցներից ստացած տեղեկությունների վրա, ստիպված եմ եղել կարևոր որոշում կայացնել մեր դիվանագետների՝ Քաբուլի միջազգային օդանավակայան անհապաղ տեղափոխման վերաբերյալ»,- ասել է Կուլգանեկը:

Նշենք, որ մի շարք երկրներ, այդ թվում և ԱՄՆ-ն ու Իտալիան ևս խոսել են դիվանագիտական իրենց անձնակազմին Աֆղանստանից դուրս բերելու հնարավորության մասին:

Տարբեր տվյալներով՝ ծայրահեղական «Թալիբան» շարժման զինյալները վերահսկում են Աֆղանստանի  60-85 տոկոսը՝ այդ թվում և Իրանի, Չինաստանի, Պակիստանի, Տաջիկստանի և Թուրքմենստանի հետ սահմանակից հատվածները: Օրերս թալիբները հայտարարել են մի շարք խոշոր քաղաքներ, այդ թվում և Կանդագարան ու Գերատան, ինչպես նաև Պուլի Ալամ քաղաքը գրավելու մասին, որը մայրաքաղաք Քաբուլից 50 կմ հեռավորության վրա է գտնվում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]