Հասարակական

Արմավիրի մարզի Արշալույս գյուղում ավտոտնակի տանիք է այրվել

1 րոպեի ընթերցում

Արմավիրի մարզի Արշալույս գյուղում ավտոտնակի տանիք է այրվել

ԵՐԵՎԱՆ, 15 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արմավիրի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնն օգոստոսի 15-ին, ժամը 10:31-ին ահազանգ է ստացել, որ Արշալույս գյուղում այրվում է տուն:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, դեպքի վայր է մեկնել ԱԻՆ փրկարար ծառայության մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի երկու մարտական հաշվարկ։

Ըստ աղբյուրի՝ պարզվել է, որ հրդեհը բռնկվել է 15-րդ փողոցում գտնվող տներից մեկի մոտակա ավտոտնակի (մոտ 100 քմ) տանիքում։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 10:49-ին, մարվել՝ 10։59-ին։ Մասամբ այրվել են ավտոտնակի տանիքի փայտե կառուցատարրերը (մոտ 15 քմ)։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում