Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Հնդկաստանի ազգային տոնի` Անկախության օրվա առթիվ

Նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Հնդկաստանի ազգային տոնի` Անկախության օրվա առթիվ

ԵՐԵՎԱՆ, 15 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Հնդկաստանի Հանրապետության նախագահ Ռամ Նաթ Քովինդին՝ երկրի ազգային տոնի` Անկախության օրվա առթիվ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Հայաստանի Հանրապետության նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից, ուղերձում, մասնավորապես, ասված է. «Արժևորելով մեր երկրների բազմադարյա բարեկամությունը՝ Հայաստանն առանձնակի կարևորություն է տալիս Հնդկաստանի հետ հարաբերությունների կայուն զարգացմանը և համագործակցության ընդլայնմանը։

Համոզված եմ, որ ձևավորված միջպետական երկխոսությունը կնպաստի փոխգործակցության հետագա խորացմանը և ամրապնդմանը՝ ի շահ մեր ժողովուրդների»։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am