Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Կարկուտն էական վնասներ է հասցրել  Ծովակ և Լուսակունք համայնքներում

Կարկուտն էական վնասներ է հասցրել  Ծովակ և Լուսակունք համայնքներում

ԳԱՎԱՌ, 16 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Օգոստոսի 14-ին տեղացած կարկուտն էական վնասներ է հասցրել նաև Գեղարքունիքի մարզի Ծովակ և Լուսակունք համայնքների տնտեսություններին։ Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Ծովակի և Լուսակունքի համայնքապետարանների աշխատակազմերից, նախնական ուսումնասիրությունների, ինչպես նաև քաղաքացիների կողմից ներկայացված դիմումների համաձայն, վնասվել են կարտոֆիլի և բանջարաբոստանային այլ մշակաբույսերի ցանքեր, պտղատու այգիներ։

Ծովակում վնասվել է 130 հեկտար ցանքատարածություն, որի 95 տոկոսը կազմում են կարտոֆիլի ցանքերը, մնացած մասը՝ հացահատիկի դեռևս չհնձված արտերը։ Լուսակունքում վնասվել է 80 հեկտար կարտոֆիլի, 56 հեկտար հացահատիկի ցանք, 5 հեկտար պտղատու այգու բերք։

Վնասների գումարային չափերը ճշտվում են համայնքապետարաններում ստեղծված հանձնաժողովների կողմից։

Խոսրով Խլղաթյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]