1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

ՌԴ-ն կոչ է անում Աֆղանստանում ներգրավված բոլոր կողմերին ձեռնպահ մնալ ռազմական գործողություններից

ՌԴ-ն կոչ է անում Աֆղանստանում ներգրավված բոլոր կողմերին ձեռնպահ մնալ ռազմական գործողություններից

ԵՐԵՎԱՆ, 16 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Ռուսաստանը կոչ է անում Աֆղանստանում բոլոր կողմերին ձեռնպահ մնալ ռազմական գործողություններից, աջակցել խաղաղ ճանապարհով կարգավորմանը: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն, այս մասին  ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստում հայտարարել է կազմակերպությունում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վասիլի Նեբենզյան:

«Աֆղանստանում բոլոր ներգրավված կողմերին կոչ ենք անում զերծ մնալ զինված գործողություններից և աջակցել խաղաղ ճանապարհով կարգավորմանը», նշել է Նեբենզյան:

ՌԴ մշտական ներկայացուցիչը ասել է, որ խորհրդում վերջին քննարկումից անցել է ընդամենը 10 օր, իսկ Աֆղանստանում իրավիճակն այդ ընթացքում անճանաչելիորեն փոխվել է:

«Այսօր մեր հայացքներն ուղղված են Քաբուլին, նախօրեին քաղաքը շտապ լքում էին հանրապետության առաջին դեմքերը, սովորական աֆղանները, ինչպես նաև դիվանագիտական կորպուսի մի մասը: Ակնհայտ է, որ նման սրընթաց շրջադարձն անակնկալ էր բոլորի համար, այդ թվում՝ նրանց, ովքեր դեռ վերջերս բարձրաձայն հայտարարել էին 20 տարվա ընթացքում պատրաստված և վերապատրաստված աֆղան ուժայինների մարտունակության բարձր մակարդակի մասին», - ընդգծել է նա:

Նրա խոսքով ՝ Ռուսաստանը հետևում է Աֆղանստանում տիրող իրավիճակին։

«Այս փուլում կարծում ենք, որ պետք չէ խուճապային տրամադրություններին տուրք տալ: Կարևոր է, որ հաջողվել է խուսափել զանգվածային արյունահեղության քաղաքացիական բնակչության շրջանում», - ասել է մշտական ներկայացուցիչը:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]