Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Քաբուլում իրավիճակն ավելի լավ է դարձել. Աֆղանստանում ՌԴ դեսպան

Քաբուլում իրավիճակն ավելի լավ է դարձել. Աֆղանստանում ՌԴ դեսպան

ԵՐԵՎԱՆ, 16 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Թալիբների ժամանման օրերին Քաբուլում իրավիճակն ավելի լավ է դարձել, քան եղել է նախագահ Աշրաֆ Ղանիի օրոք: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն,  «Էխո Մոսկվի» ռադիոկայանի եթերում հայտարարել է Աֆղանստանում ՌԴ դեսպան Դմիտրի Ժիրնովը:

«Ես գնահատում եմ Քաբուլի նկատմամբ նրանց վերահսկողության առաջին օրը Տպավորությունները լավ են: Այժմ Քաբուլում իրավիճակն ավելի լավ է, քան Աշրաֆ Ղանիի օրոք:  Այսինքն ՝ ահաբեկիչ թալիբների օրոք ավելի լավ է, քան Ղանիի օրոք», - ասել է նա։

Ժիրնովը վստահ է, որ փոխըմբռնում կգտնի «Թալիբան» շարժման ներկայացուցիչների հետ օգոստոսի 16-ին կայանալիք հանդիպմանը, որը նվիրված կլինի Քաբուլում Ռուսաստանի դիվանագիտական ներկայացուցչության անվտանգության հարցերին:  Նա թալիբների մոտեցումն անվանել է  դրական և գործնական։

«Ես պետք է նախ նրանց հետ լուծեմ դեսպանատան և իմ կոլեկտիվի անվտանգության հարցեր, որպեսզի ամեն ինչ լավ լինի: Ես խոչընդոտներ չեմ տեսնում, որպեսզի մենք բոլոր մանրամասների վերաբերյալ փոխըմբռնում չգտնենք», - ասել է դեսպանը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]