Միջազգային

 Եվրոպան պետք է հումանիտար միջանցքներ ստեղծի Աֆղանստանից փախստականների համար. ԵՀ

2 րոպեի ընթերցում

 Եվրոպան պետք է հումանիտար միջանցքներ ստեղծի Աֆղանստանից փախստականների համար. ԵՀ

ԵՐԵՎԱՆ, 17 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրոպայի երկրները պետք Է ստեղծեն հումանիտար միջանցքներ Աֆղանստանից փախստականների կազմակերպված ընդունման համար: Օգոստոսի 17-ին այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Էկոնոմիկայի հարցերով եվրակոմիսար Պաոլո Ջենտիլոնին, հաղորդել Է Reuters գործակալությունը:

«Կարծում եմ, որ Եվրոպան անխուսափելիորեն ստիպված կլինի ստեղծելու հումանիտար միջանցքներ եւ վարելու (փախստականների) կազմակերպված ընդունում՝ անօրինական միգրանտների չվերահսկվող հոսքերից խուսափելու համար»,- ասել Է նա:

Եվրամիության երկրների արտաքին գործերի նախարարներն օգոստոսի 17-ին տեսախորհրդաժողովի ձեւաչափով կանցկացնեն արտակարգ կոնսուլտացիաներ Աֆղանստանի իրադրության շուրջը: Եվրամիությունը ներկայումս մտահոգված Է Քաբուլից իր դիվանագիտական եւ տեխնիկական անձնակազմի տարահանմամբ, նաեւ քննարկվում են այն աֆղաններին ապաստանի տրամադրման հարցերն, ովքեր աշխատել են Եվրոպայի ներկայացուցչություններում:

«Թալիբանի» զինյալներն օգոստսի 15-ին առանց մարտի մտել են Քաբուլ եւ մի քանի ժամվա ընթացքում լիակատար վերահսկողություն հաստատել Աֆղանստանի մայրաքաղաքի նկատմամբ: Աֆղանստանի նախագահ Աշրաֆ Ղանին հայտնել Է, որ վայր Է դրել լիազորություններն՝ արյունահեղություն թույլ չտալու համար եւ հեռացել Է երկրից, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում