Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Ucom-ի բաժանորդները կօգտվեն ռոումինգից` 1 մբ սկսած 4.4 դրամից սակագնով

Ucom-ի բաժանորդները կօգտվեն ռոումինգից` 1 մբ սկսած 4.4 դրամից սակագնով

ԵՐԵՎԱՆ, 17 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Օգոստոսի 16-ից Ucom շարժական կապի բաժանորդները Եվրոպա՝ Հունաստան, Կիպրոս, Իտալիա, Իսպանիա, Ֆրանսիա, կամ այլ հայտնի ծովափնյա երկրներ՝ Վրաստան, Եգիպտոս կամ ԱՄԷ մեկնելիս կարող են ակտիվացնել Ucom-ի «Ինտերնետ ռոումինգում» փաթեթներից մեկը և վայելել ռոմինգի ավելի մատչելի ինտերնետ սակագինը` 1 ՄԲ սկսած 4.4 դրամից, ընդ որում՝ 50-ից ավելի երկրում: 2 նոր ինտերնետ փաթեթները ներկայացված են 2 ԳԲ և 3 ԳԲ ծավալով, որոնց արժեքները կազմում են համապատասխանաբար 10 500 դրամ և 13 500 դրամ։

«Քանի որ այս շրջանում արտերկիր մեկնող Ucom բաժանորդների թիվն աճում է, մենք կարևորում ենք նրանց՝ մտերիմների հետ մշտական կապի ապահովումը: Այլևս պետք չէ փնտրել Wi-Fi արձակուրդի տպավորություններով կիսվելու համար, քանի որ 50-ից ավելի երկրում հնարավոր է մնալ կապի մեջ հենց Ucom հեռախոսահամարով՝ ակտիվացնելով ռոումինգի նոր փաթեթները», - նշել է Ucom ընկերության գլխավոր տնօրեն Արա Խաչատրյանը։

Հայաստանից մեկնելուց առաջ անհրաժեշտ է համոզվել, որ ռոումինգի ծառայությունն ակտիվացված է, սմարթֆոնի վրա հավաքել *121# և հետևել հրահանգներին։

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]