Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Արամ Հակոբյանը կմասնակցի Բարսելոնայի շախմատային մրցաշարին  

Արամ Հակոբյանը կմասնակցի Բարսելոնայի շախմատային մրցաշարին

 

ԵՐԵՎԱՆ, 18 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գրոսմայստեր Արամ Հակոբյանը կմասնակցի Բարսելոնայի միջազգային մրցաշարին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` «Magistral Ciutat de Barcelona open» միջազգային մրցաշարին այս տարի մասնակցում են 150 շախմատիստ ոչ միայն Իսպանիայից, այլ նաև Հայաստանից, Հնդկաստանից, Անգլիայից, Նորվեգիայից և այլ երկրներից:

Մրցաշարում Արամ Հակոբյանը վարկանիշով 4-րդն է (2612): «Magistral Ciutat de Barcelona open»-ը բաղկացած է 9 տուրից և անցկացվում է շվեյցարական խաղակարգով: Այն կմեկնարկի օգոստոսի 18-ին և կեզրափակվի 26-ին:  Մրցաշարի մրցանակային ֆոնդը հաղթողի համար կլինի 5000 եվրո: Երկրորդ և երրորդ տեղերը զբաղեցնող շախմատիստները համապատասխանաբար կստանան 3000 և 2000 եվրո:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]