Միջազգային

«Թալիբան»-ը խաղաղ բնակիչներից պահանջել է հանձնել զենքն ու զինամթերքը

1 րոպեի ընթերցում

«Թալիբան»-ը խաղաղ բնակիչներից պահանջել է հանձնել զենքն ու զինամթերքը

ԵՐԵՎԱՆ, 18 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Աֆղանստանի նոր իշխանությունները կոչ են արել խաղաղ բնակիչներին՝ հանձնել զենքը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդել են արեւմտյան ԶԼՄ-ները:

«Աֆղանստանի խաղաղ բնակիչները պետք Է զենքն ու զինամթերքը հանձնեն «Թալիբան»-ի լիազորված անդամներին»,-Reuters գործակալությունը մեջբերում Է շարժման պաշտոնական ներկայացուցչի խոսքը:

Հանրապետությունից ամերիկյան զորակազմի դուրսբերման ֆոնին խռովարարներն արագորեն գրավել են բոլոր խոշոր քաղաքներն ու սահմանային անցումները: Օգոստոսի 15-ին զինյալները հայտարարել են, որ մտել են Քաբուլ եւ իրենց հսկողության տակ վերցրել նախագահական պալատը: Աֆղանստանի նախագահ Աշրաֆ Ղանին հայտարարել Է, որ հեռացել Է երկրից, «որպեսզի կանխի կոտորածը»: Օգոստոսի լույս 16-ի գիշերը «Թալիբան»-ի քաղաքական գրասենյակի պաշտոնական ներկայացուցիչ Մուհամեդ Նայիմը հայտարարել Է, որ պատերազմն Աֆղանստանում վերջացել Է, եւ պետության կառավարման ձեւը պարզ կդառնա մոտ ժամանակներս: Նրանք համաձայն չեն անցումային կառավարության ստեղծմանը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում