Երևանում՝ 11:07,   16 Ապրիլ 2024

Արցախի նախագահը պարգևատրեց 44-օրյա պատերազմում մարտական ծառայություններ մատուցած աշխարհազորայինների և կամավորականների

Արցախի նախագահը պարգևատրեց 44-օրյա պատերազմում մարտական 
ծառայություններ մատուցած աշխարհազորայինների և կամավորականների

ԵՐԵՎԱՆ, 18 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը մի շարք աշխարհազորայինների և կամավորականների պարգևատրեց 44-օրյա պատերազմի ընթացքում Արցախի պետական սահմանի պաշտպանության գործում ցուցաբերած բացառիկ քաջության և արիության համար:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ մեդալներ շնորհվել են նաև հետմահու:

Արարողությունը մեկնարկեց մեկ րոպե լռությամբ, այնուհետև հնչեցին Արցախի և Հայաստանի օրհներգերը:

ՀՀ ՊՆ նախարարի խորհրդական, գեներալ-մայոր Վարդան Ավետիսյանը նշեց, որ պարգևատրման արարողությունն առանձնակի ուշադրություն է՝ ևս մեկ անգամ գնահատելու այն դերակատարությունը, որ հայ ազգի նվիրյալներն իրականացրին:

Արայիկ Հարությունյանը իր ելույթից առաջ նշեց, որ խոնարհվում է բոլոր նահատակված հերոսների հիշատակի առաջ, ինչպես նաև ընդգծեց, որ դահլիճում է գտնվում նաև Արցախի հերոս, պահեստազորի փոխգնդապետ «Աշխարհազոր կամավորական ջոկատներ» կամավորական գումարտակի հրամանատար Սուրեն Բարսեղյանը:

«Շնորհակալ եմ նաև մեր բոլոր ողջ հերոսներին: Այս պարգևատրումներով մենք ամփոփում ու գնահատում ենք կամավորական ամբողջ միության կատարած ծառայությունը հայրենիքի առջև: Անհաջողություններ ունեցել ենք, սակայն պետք է ֆիքսենք, որ մենք կռվել ենք  աշխարհի դեմ: Չնայած այդ ամենին, Արցախն այսօր կա ու շարունակում է ապրել: Համոզված եմ, որ Հայաստանի ու Արցախի ապագան լուսավոր է ու դեռ շատ հաղթանակներ առջևում են»,- ասաց Արայիկ Հարությունյանը:

Ծննդով Երևանից 58-ամյա Աբրահամ Կարապետյանը, ով 44-օրյա պատերազմում մատուցած մարտական ծառայությունների համար պարգևատրվեց Արցախի «Արիության համար» մեդալով: «Ես միայն այս պատերազմին չեմ մասնակցել, թշնամու դեմ կռվել եմ նաև Արցախյան առաջին պատերազմի ժամանակ: Այս պատերազմին մասնակցել եմ առաջին իսկ օրվանից՝ սեպտեմբերի 27-ից մինչև նոյեմբերի 9-ը եղել ենք Արցախում: Ստացել եմ բեկորային վիրավորումներ՝ գլխի, ուսի և ոտքի հատվածում, սակայն դիրքերից չեմ իջել: Ես հետախույզ եմ եղել»,- նշեց Կարապետյանը:

Աբրահամ Կարապետյանը, բացի  Արցախի «Արիության համար» մեդալից, նաև ստացել է ՀՀ ԶՈՒ «Գարեգին Նժդեհ» մեդալ: Վերջինս պատմեց նաև, որ պատերազմի ժամանակ իրենք նաև հումորներ են արել:

«Ինչ-որ պահից սկսած, մեր ջոկատի անձնակազմն ինձ, որ տեսնում էր, վախենում էին արդեն: Ականանետի ձայներ էի հանում, բոլորը պառկում էին, մի քանի վայրկյանից հասկանում էին, որ ես եմ, սկսում էինք բոլորով ծիծաղել»,- վերհիշեց Կարապետյանը:

Աշխարհազորային կամավորական ջոկատի անդամներից մեկն էլ, ով նաև ջոկատի հրամանատարի տեղակալն էր, նշեց, որ ինքը մարտնչել է Հադրութի շրջանում, Արցախում էլ եղել է սեպտեմբերի 29-ից մինչև հոկտեմբերի 30-ը:

«Մենք դիրքեր ենք գնացել մոտ 240 հոգով, հոկտեմբերի վերջին արդեն 22 զոհ ունեինք, ինչպես նաև 46 վիրավոր: Ասացին, որ 1 շաբաթով թույլ են տալիս իջնել դիրքերից ու հանգստանալ, հետո վերադառնանք կրկին: 1 շաբաթից արդեն ամեն ինչ ավարտվել էր»,- նշեց ջոկատի հրամանատարի տեղակալը:

 

 

 

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]