1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Վարչապետի մոտ քննարկվել է Հայաստանի թվային օրակարգի ռազմավարության իրականացման ընթացքը

Վարչապետի մոտ քննարկվել է Հայաստանի թվային օրակարգի ռազմավարության իրականացման ընթացքը

ԵՐԵՎԱՆ, 18 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ օգոստոսի 18-ին տեղի է ունեցել Թվայնացման խորհրդի նիստ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, Թվայնացման փորձագիտական խմբի ղեկավար Սուրեն Քրմոյանը ներկայացրել է խորհրդի գործունեության 2 տարվա ընթացքում կատարված աշխատանքըքննարկվել են շուրջ 25 ծրագրային և ռազմավարական փաստաթղթեր: Շարունակական աշխատանք է  տարվում թվային նույնականացման, պաշտոնական փաստաթղթերի վավերականության ստուգման համակարգերի, էլեկտրոնային լիցենզիաների, անհատական և հրապարակային ծանուցումների, էլեկտրոնային արդարադատության միասնական համակարգերի ներդրման և թվային օրակարգի մի շարք այլ ուղղություններով: Վերանայվել և բարելավվել են 101 ծառայության բիզնես գործընթացները, մի շարք պետական մարմիններում փորձնական գործարկվել է քաղաքացիների հետ հետադարձ կապի ապահովման hամակարգը: Սուրեն Քրմոյանի խոսքով՝ Covid-19-ով պայմանավորված՝ էականորեն աճել է էլեկտրոնային ծառայությունների կիրառման մակարդակը: 

Ըստ աղբյուրի՝ թեմայի առնչությամբ ծավալվել է մտքերի փոխանակում, քննարկվել են առաջիկա անելիքները: Արծարծվել են պետական ծառայությունների մատուցման միասնական քաղաքականության իրականացմանը, բիզնես գործընթացների պարզեցմանը, էլեկտրոնային համակարգերի և հարթակների փոխգործելիության ապահովմանը, թվայնացման մակարդակի շոշափելիությանը, հանրային իրազեկման կարևորությանը վերաբերող հարցեր:

ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկացմամբ՝ վարչապետը, կարևորելով կատարված աշխատանքը, միաժամանակ ընդգծել է՝ անհրաժեշտ է վերլուծել թվային օրակարգի իրականացման դինամիկան, գնահատել միջանկյալ արդյունքները և դրա հիման վրա նախանշել ոլորտի զարգացման ուղղությամբ հետագա անելիքները: «Պետք է հստակ ցուցիչներով գնահատենք, թե թվայնացման օրակարգի իրականացման գործընթացում ուր ենք հասել, թվայնացման ինչ մակարդակ ունենք և որ ուղղությամբ շարունակենք», - ասել է Նիկոլ Փաշինյանը:

Վարչապետը հանձնարարել է պատասխանատուներին ներկայացնել վիճակագրական վերլուծություն, որը թույլ կտա գնահատել գործող թվային ծառայությունների արդյունավետությունը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]