Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

ՀՀ զինված ուժերը պատրաստ են հետ մղելու Ալիևի կազմակերպած ցանկացած սադրիչ գործողություն

ՀՀ զինված ուժերը պատրաստ են հետ մղելու Ալիևի կազմակերպած ցանկացած սադրիչ 
գործողություն

ԵՐԵՎԱՆ, 18 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանի նախագահը կարող է հայտարարել այն, ինչ կամենում է, բայց այդ հայտարարությունները իրականության հետ որևէ կապ չունեն: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում ասել է ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի օպերատիվ գլխավոր վարչության պետ - ԶՈՒ ԳՇ պետի տեղակալ, գեներալ-մայոր Էդվարդ Ասրյանը՝ անդրադառնալով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի օգոստոսի 17-ի հայտարարությանը Սյունիքի մարզի Սև լճի և Հայաստանի այլ տարածքների նկատմամբ հավակնությունների մասին:

«Դա խեղաթյուրված պատմություն է, տեղեկատվություն է, որը մեզ համար հիմք չի հանդիսանում: Նրա հայտարարությունները ավելի են բարձրացնում մեր զգոնությունը, և մենք իր քաղաքական հայտարարության ներքո մեր դիրքերում, մեր սահմաններում պատրաստ ենք հետ մղելու նրա կազմակերպած ցանկացած սադրիչ գործողություն», - ընդգծել է գլխավոր շտաբի պետի տեղակալը:

Էդվարդ Ասրյանը Ազգային ժողովում մասնակցել էր խմբակցությունների ներկայացուցիչների հետ կազմակերպված փակ քննարկմանը, որը նվիրված էր հայ-ադրբեջանական սահմանին տիրող օպերատիվ-մարտավարական իրադրությանը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]