Աքոռի-Կաճաճկուտ ավտոճանապարհին այրվել է ավտոմեքենա
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 19 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Օգոստոսի 19-ին, ժամը 05:58-ին Լոռու մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որԱքոռի-Կաճաճկուտ ավտոճանապարհին այրվում է ավտոմեքենա:
«Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Հրդեհը մեկուսացվել է ժամը06։46-ին, մարվել՝ 07։45-ին։ Այրվել է «Geely Emgrand» մակնիշի ավտոմեքենան(վարորդ՝ Ս․ Մ․)։