Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Թուրքիան տարբեր ուղիներով կապ է պահպանում «Թալիբանի» ներկայացուցիչների հետ. Չավուշօղլու

Թուրքիան տարբեր ուղիներով կապ է պահպանում «Թալիբանի» ներկայացուցիչների 
հետ. Չավուշօղլու

ԵՐԵՎԱՆ, 19 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն հայտնել է, որ  Թուրքիան տարբեր ուղիներով կապ է պահպանում Աֆղանստանում գործող «Թալիբան» շարժման ներկայացուցիչների հետ:

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, թուրքական «Անադոլու» լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Չավուշօղլուն հայտարարել է նախագահ Էրդողանի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ:

«Անկարան կապի մեջ է թալիբների հետ Քաբուլի և Դոհայի միջոցով: Եվ այդ շփումներն անհրաժեշտ են»,-նշել է թուրք արտգործնախարարը:

Չավուշօղլուն հիշեցրել է, որ «Թալիբանի» ներկայացուցիչներին Թուրքիա այցելելու հրավեր է արվել նախքան նրանց կողմից Քաբուլը վերահսկողության տակ վերցնելը:

 Չավուշօղլուն անդրադարձել է նաև Անկարայի կողմից Աֆղանստանում ձևավորվելիք նոր կառավարության օրինականության ճանաչման հարցին:

«Թալիբները պարտավորվել են ներառական կառավարություն ձևավորել: Պետք է տեսնել ՝ իրականում կձեւավորվի՞ ներառական կառավարություն, թե՞ ոչ: Թուրքիան գործելու է միջազգային հանրության հետ համատեղ»,-ասել է նա:

Չավուշօղլուն նշել է, որ Անկարան շփումներ է պահպանում բոլոր երկրների հետ, որպեսզի այս հարցում դիրքորոշումն ու հնչած հայտարարությունները չտարբերվեն մյուսներից:

Թուրքիայի արտգործնախարարը հայտնել է, որ ուրբաթ օրը տեղի է ունենալու ՆԱՏՕ -ի անդամ երկրների արտգործնախարարների հանդիպումը:

«Մենք պետք է համակարգենք մեր գործողությունները միջազգային հանրության հետ, գործենք միասին: Հիմա սխալ կլինի ցանկացած վաղաժամ որոշում»,-եզրափակել է նա:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]