1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

«Ֆիզգորոդոկ»-ում շենքի կառուցումը կասեցվել է. քաղաքապետարանում հանդիպում է ընթանում բնակիչների հետ

«Ֆիզգորոդոկ»-ում շենքի կառուցումը կասեցվել է. քաղաքապետարանում հանդիպում է 
ընթանում բնակիչների հետ

ԵՐԵՎԱՆ, 23 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երեւանի Ալիխանյան եղբայրներ փողոցի 6/1 հասցեում (հայտնի է որպես «Ֆիզգորոդոկ») 12-հարկանի շենքի կառուցման դեմ բողոքող մի խումբ բնակիչներ ակցիա են իրականացնում Երևանի քաղաքապետարանի առջև:

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, շենքի բնակիչների ներկայացուցիչները հանդիպում են քաղաքապետարանի պատասխանատու անձանց հետ: Տարածքում բնակվող քաղաքացիները պնդում են, որ շենքի կառուցումն հակաօրինական է:

«Մեր բարձրացրած աղմուկից հետո պետական կառույցները սկսել են տեղից շարժվել` կասեցվել են աշխատանքները Բնապահպանության նախարարի կողմից: Նա ծանոթացել է փաստաթղթերին և տեսել, որ կառուցապատման աշխատանքները ՇՄԱԳ փորձաքննություն չեն անցել: Պետք է փորձաքննություն իրականացվի:

Բացի դրանից քաղաքապետարանի կողմից հրավեր է եղել, և մեր մի խումբ բնակիչներ իրավաբանների հետ ներսում են և ներկայացնում են կառուցումը դադարեցնելու բոլոր փաստացի հիմքերը»,- ասաց բնակիչներից մեկը:

Երևանի քաղաքապետարանը շինթույլտվություն է տրամադրել կառուցապատողին, այս ընթացքում թաղամասի մի խումբ բնակիչներ պայքարել են բազմաբնակարան շենքի կառուցման դեմ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]