Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

«Հայաստան» խմբակցությունը Արմեն Չարչյանի կալանավորման առնչությամբ պահանջում է ԱԺ հրավիրել գլխավոր դատախազին

«Հայաստան» խմբակցությունը Արմեն Չարչյանի կալանավորման առնչությամբ 
պահանջում է ԱԺ հրավիրել գլխավոր դատախազին

ԵՐԵՎԱՆ, 24 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Հայաստան» խմբակցությունը հայտարարում է իր անդամների նկատմամբ չդադարող հետապնդումների մասին և խստորեն դատապարտում ընդդիմադիր գործունեությունը բռնաճնշումների միջոցով սահմանափակելու իշխանությունների հանցավոր վարքագիծը:

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին Ազգային ժողովում հայտարարեց «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը:

«Օգոստոսի 24-ին քաղաքական իշխանությունների կողմից կալանավորվեց մեր գործընկեր պատգամավոր, պրոֆեսոր Արմեն Չարչյանը: Վերաքննիչ քրեական դատարանի այս ապօրինի որոշումը հակասում է սահմանադրությանը և քրեական գործերի դատաքննությամբ ձևավորված պրակտիկային, իսկ դատավորի վարքագիծը պետք է արժանանա համարժեք իրավական գնահատականի»,- ասաց Օհանյանը:

Օհանյանը նշեց, որ «Հայաստան» խմբակցությունն իր ամբողջական աջակցությունն ու զորակցությունն է հայտնում ապօրինի անազատության մեջ գտնվող իր բոլոր գործընկերներին և Ազգային ժողովի ղեկավարությանը պահանջում են ապահովել պատգամավորների բնականոն գործունեությունը և առաջարկում բոլոր խմբակցություններին հանդես գալ համապատասխան հայտարարությամբ:

«Պահանջում ենք՝ Ազգային ժողով գա գլխավոր դատախազը և բացատրություն տա»,- եզրափակեց Օհանյանը:

«Հայաստան» կուսակցությունների դաշինքի ցուցակով պատգամավոր ընտրված Արմեն Չարչյանը ձերբակալվել էր «Իզմիրլյան» ԲԿ-ի աշխատակիցներին ԱԺ արտահերթ ընտրություններին մասնակցելուն առերևույթ հարկադրելու դեպքի առթիվ ՀՀ ՀՔԾ-ում քննվող քրեական գործի շրջանակներում ՀՀ քրեական օրենսգրքի 154.2-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով նախատեսված հանցանք կատարելու կասկածանքով (ընտրողներին կաշառք տալը, ստանալը, ընտրությունների ժամանակ բարեգործության արգելքի խախտումը կամ ընտրողի ազատ կամքի իրականացմանը խոչընդոտելը): Հունիսի 23-ին դատարանը բավարարել էր ՀՔԾ քննիչի կողմից ներկայացված միջնորդությունը՝ Արմեն Չարչյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու համար։ Հուլիսի 21-ին Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը փոխել էր Արմեն Չարչյանի խափանման միջոց կալանավորումը՝ 15 միլիոն դրամ գրավի դիմաց: Վերաքննիչ քրեական դատարանը բավարարեց Արմեն Չարչյանին գրավի դիմաց ազատ արձակելու մասին որոշման դեմ դատախազության բողոքը՝ բեկանելով առաջին ատյանի դատարանի որոշումը: Չարչյանն իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունում:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]