Երևանում՝ 11:07,   23 Ապրիլ 2024

Սեւան քաղաքում կայացել է հանրակրթական դպրոցների տնօրենների օգոստոսյան խորհրդակցությունը

Սեւան քաղաքում կայացել է հանրակրթական դպրոցների տնօրենների օգոստոսյան 
խորհրդակցությունը

ԳԱՎԱՌ, 24 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։  Սեւան քաղաքի Սուրեն Զաքարյանի անվան մշակույթի պալատում տեղի է ունեցել Գեղարքունիքի եւ Կոտայքի մարզային ենթակայության հանրակրթական ուսումնական հաստատությունների տնօրենների օգոստոսյան խորհրդակցությունը, որին մասնակցել են ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը, Գեղարքունիքի մարզպետի տեղակալ Ռուբիկ Նավոյանը, կրթության զարգացման նորարարությունների ազգային կենտրոնի տնօրենի պաշտոնակատար Արտաշես Թորոսյանը, ԿԳՄՍ եւ առողջապահության նախարարությունների տարբեր ստորաբաժանումների ղեկավարներ, կրթության ոլորտի մարզային պատասխանատուներ, հանրակրթական հաստատությունների տնօրեններ:

Ինչպես  «Արմենպրես»-ին  տեղեկացրին  Գեղարքունիքի մարզպետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնից,  Խորհրդակցությունն անցկացրել է ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը: Քննարկումների օրակարգում ընդգրկվել են  հանրակրթության ոլորտը կարգավորող իրավական ակտերի փոփոխություններին եւ 2021-2022 ուսումնական տարվա ընթացիկ գործողություններին, ինչպես նաեւ հանրակրթության պետական չափորոշիչներին վերաբերող հարցեր: Ողջունելով ներկաներին՝ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը շնորհակալություն է հայտնել  դպրոցների տնօրեններին՝ նախորդ տարի համավարակով ապա պատերազմով պայմանավորված դժվարությությունները հաղթահարելու, կրթության անընդհատությունը ապահովելու համար: Ապա փոխնախարարը խոսել է բուհերի ընդունելության քննություններին Գեղարքունիքի մարզի դպրոցների մասնակցության եւ ընդհանուր արդյունքների մասին: «Գեղարքունիքի մարզի դիմորդների շրջանում ամենապահանջված ուղղություններն են` բժշկական գործը, ապա` կառավարումը, տնտեսագիտությունը եւ իրավագիտությունը: Պետք է նշեմ, որ որոշ առարկաների քննությունների արդյունքները մտահոգիչ են. գնահատականները ցածր են եղել հատկապես «Մաթեմատիկա» եւ «Ֆիզիկա» առարկաներից: Ես կարծում եմ, որ նոր չափորոշիչների փորձարկման ընթացքում կփորձենք հասկանալ, թե ինչպես բարձրացնենք բնագիտական առարկաների ուսուցման որակն ու արդյունավետությունը»,- ասել է Ժաննա Անդրեասյանը:

Փոխնախարարն այնուհետև  ներկաների ուշադրությունը հրավիրել է ուսուցիչների ատեստավորման գործընթացի վրա՝ նշելով, որ այդ ուղղությամբ նախապատրաստական բոլոր աշխատանքներն ընթացքի մեջ են, եւ մինչև նոյեմբերի վերջ կավարտվեն վերապատրաստումները, ինչին էլ կհաջորդի ատեստավորումը:
Փոխնախարարի տեղեկացմամբ՝  նոր ուսումնական տարին սկսվելու է առկա ձևաչափով՝ հակահամաճարակային կանոնների խիստ պահպանմամբ: «Գեղարքունիքի մարզի տարրական դասարանները պարենային ծրագրի առումով այս տարի անցում կկատարեն պետական բյուջեից ֆինանսավորման, եւ մենք հնարավորություն կունենանք բոլոր այն դպրոցներում, որտեղ առկա են համապատասխան ենթակառուցվածքներ, անցնելու տաք սննդի ռեժիմի»,- համոզված է փոխնախարարը: Անդրադառնալով ուսումնական պլաններին՝ փոխնախարարը նշեց, որ դրանք արդեն հաստատված են որոշակի փոփոխություններով: Ուսումնական պլանի ամբողջական փոփոխությունները կկատարվեն չափորոշիչների ներդրումից հետո:

Ուսումնական պլանների, թեմատիկ պլանավորման, տնօրենների վերապատրաստումների, կրթության զարգացման նորարարությունների ազգային կենտրոնի կողմից ուղեցույցների ստեղծման եւ մի շարք այլ խնդիրների շուրջ կատարված աշխատանքների մասին խոսել է  Կրթության զարգացման նորարարությունների ազգային կենտրոնի տնօրենի պաշտոնակատար Արտաշես Թորոսյանը: Նա նշել է, որ բոլոր դասարաններում, բացի 2-րդ, 5-րդ, 7-րդ եւ 10-րդ դասարններից, գործում են նախկին ուսումնական պլանները, իսկ նոր մշակված ուսումնական պլանների առանձնահատկությունը կայանում է նրանում, որ դրանք կիրառվելու են 2 տարի ժամկետով:
Նոր ուսումնական տարվան ընդառաջ իրենց համակարգման ոլորտներում կուտակված հարցերի եւ առաջիկա անելիքների մասին խոսել են ԿԳՄՍ եւ ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնի ներկայացուցիչները:

Խոսրով Խլղաթյան

Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]