Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Հաստատվել է COVID-19-ի 683 դեպք, առողջացել է 315 քաղաքացի

Հաստատվել է COVID-19-ի 683 դեպք, առողջացել է 315 քաղաքացի

ԵՐԵՎԱՆ, 26 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում օգոստոսի 26-ի ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է հիվանդության 683 դեպք, առողջացել է 315 քաղաքացի, գրանցվել է  7 մահ: Մեկ օրում կատարվել է 6918 թեստավորում: Այսպիսով, թեստավորման ընդհանուր թիվը հասել է 1 511 103-ի:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին նշված է ՀՀ առողջապահության նախարարության հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի կայքում: 

Հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 239 739 դեպք, որոնցից 225 234-ն առողջացման, 4 785-ը՝ մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությունից այս պահին փաստացի բուժում է ստանում 8 570 պացիենտ: 

Արձանագրվել է նաև մահվան 1 150 դեպք, երբ բուժառուն ունեցել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am