Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Պետք է վերացնել ԱԺ-ում սահմանափակումները. Սաթիկ Սեյրանյանը լրագրողներին միավորվելու կոչ է անում

Պետք է վերացնել ԱԺ-ում սահմանափակումները. Սաթիկ Սեյրանյանը լրագրողներին 
միավորվելու կոչ է անում

ԵՐԵՎԱՆ, 30 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ժուռնալիստների միության նախագահ Սաթիկ Սեյրանյանը լրագրողներին և լրատվամիջոցներին կոչ է անում միավորվել Ազգային ժողովում լրատվամիջոցների տեղաշարժի սահմանափակումների դեմ:

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Սաթիկ Սեյրանյանի կարծիքով` այդ հարցում իշխանությունների հետ չպետք է գնալ որևէ կոմպրոմիսի:

«Գործող կարգը շատ նորմալ աշխատող կարգ էր: Պետք է անհապաղ վերացնել սահմանափակումները: Հակառակ դեպքում ստանալու ենք համեմատություններ Նաիրի Հունանյանի հետ ( Հոկտեմբերի 27-ի ահաբեկչական գործողությունների պարագլուխ, ով մասնագիտությամբ լրագրող էր- խմբ.), անվտանգության հարցեր են բարձրացնելու: Սա վիրավորանք է և նվաստացուցիչ վերաբերմունք լրագրողի և լրագրողական մասնագիտության նկատմամբ»,- ընդգծեց Սեյրանյանը:

ԱԺ խորհուրդը համապատասխան որոշում էր ընդունել, որի համաձայն` խորհրդարանում լրագրողների աշխատանքը կթույլատրվի միայն նիստերի դահլիճի դիմաց գտնվող սրահում, օթյակում և Ազգային ժողովի այգում: Իսկ պատգամավորների աշխատասենյակներին հասնել լրագրողները չեն կարող,եթե չունեն պատգամավորի համաձայնությունը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]