1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

Նորվեգիան դարձել է ամենաթանկ ալկոհոլով երկիրը Եվրոպայում

Նորվեգիան դարձել է ամենաթանկ ալկոհոլով երկիրը Եվրոպայում

ԵՐԵՎԱՆ, 30 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Նորվեգիայում ալկոհոլի գների մակարդակը դարձել Է ամենաբարձրը Եվրոպայում. այն 151,2 տոկոսով բարձր Է Եվրամիության միջին մակարդակից: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, օգոստոսի 30-ին այդ մասին հաղորդել Է Եվրոպայի վիճակագրական գործակալությունը՝ Եվրոստատը:

Մասնագետներն ուսումնասիրել են 37 երկրների տվյալները: Նորվեգիայից անմիջապես հետո հետեւում են Իսպանիան (գները 139,4 տոկոսով բարձր են Եվրամիության միջինից), Ֆինլանդիան (92,7 տոկոսով), Իռլանդիան (80,7 տոկոսով) եւ Շվեդիան (65,7 տոկոսով): ԱմենաԷժան ալկոհոլով պետությունները դարձել են Հունգարիան (գների մակարդակը Եվրամիության միջինից ցածր Է 27,3 տոկոսով), Ռումինիան (26,2 տոկոսով) եւ Բուլղարիան (19,5 տոկոսով):

Եվրոստատի տվյալներով՝, որոնք հրապաակվել են օգոստոսի սկզբին, 2019 թվականին ալկոհոլի չարաշահման դեպքերի մասով Եվրամիության առաջատարներն են դարձել Դանիան (նրա չափահաս բնակչության 38 տոկոսն ամսական թեկուզեւ մեկ անգամ խմել Է ավելի քան 60 գրամ մաքուր Էթանոլ մեկ ընդունմամբ), Ռումինիան (35 տոկոս) եւ Լյուքսեմբուրգը (34 տոկոս):

Եվրամիության չափահաս բնակիչների ավելի քան մեկ երրորդը (37,2 տոկոս) խմում Է ամեն օր (8,4 տոկոս) կամ շաբաթական առնվազն մեկ անգամ (28,8 տոկոս): Ամենից հաճախ ամեն օր ալկոհոլ են գործածում Պորտուգալիայում (չափահաս բնակիչների 20,7 տոկոսը), Իսպանիայում (13 տոկոսը) եւ Իտալիայում (12,1 տոկոսը), ավելի հազվադեպ՝ Լատվիայում եւ Լիտվայում (շուրջ 1 տոկոս): Եվրամիությունում ոգելից խմիչքների ամենօրյա գործածման գծով առաջատարներ են 74 տարեկանից բարձր մարդիկ. ամեն օր խմում Է այդ տարիքային խմբի ներկայացուցիչների 16 տոկոսը: Ապրիլին ՌԴ-ի առողջապահւթյան նախարար Միխայիլ Մուրաշկոն հայտնել Է, որ Ռուսաստանում 15 տարեկանից բարձր քաղաքացիների շրջանում ալկոհոլի գործածումը 2010 թվաանից կրճատվել Է 32 տոկոսով. բնակչության մեկ շնչի հաշվով 15,8 լիտրից մինչեւ 10.8 լիտր: Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) Եվրոպայի տարածաշրջանային բյուրոյի՝ նույն ամսին հապարակված զեկույցի համաձայն՝ Ռուսաստանում 2010 – 2016 թվականներին ոգելից խմիչքների գործածումը կրճատվել Է 26,1 տոկոսով՝ մեկ մարդու հաշվով 15,8 լիտրից մինչեւ 11,7 լիտր, մինչդեռ կազմակերպության Եվրոպայի տարածաշրջանի 51 երկրներում նույն ժամանակահատվածում այդ ցուանիշն իջել Է սոսկ 12,5 տոկոսով՝ 11,2 լիտրից մինչեւ 9,8 լիտր. հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]