Երևանում՝ 11:07,   23 Ապրիլ 2024

Ջավախքում անցկացվել է «Բացահայտենք Ջավախքը» խորագրով լուսանկարչական արշավ

Ջավախքում անցկացվել է «Բացահայտենք Ջավախքը» խորագրով լուսանկարչական արշավ

ԵՐԵՎԱՆ, 30 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Օգոստոսի 27-29-ը Ջավախքում անցկացվել է «Բացահայտենք Ջավախքը» խորագրով եռօրյա լուսանկարչական արշավ, որը կազմակերպել էր «Ջավախքին աջակցություն» հիմնադրամը (ՋԱՀ)՝ Հայաստանի Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության հետ համագործակցությամբ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այդ մասին հայտնում է ՋԱՀ-ը:

Ըստ աղբյուրի, ծրագրի մասնակիցները, որոնք հայ և վրացի լուսանկարիչներ են Հայաստանից, Սփյուռքից և Ջավախքից, երեք օր շարունակ եղել են Ջավախքի ամենագեղեցիկ ու գողտրիկ անկյուններում, այցելել են Ախալքալաքի, Նինոծմինդայի, Ախալցխայի ու Ասպինձայի շրջանների գյուղեր ու քաղաքներ, տեսարժան վայրեր և մշակութային կոթողներ, ծանոթացել գյուղական բնակավայրերի կյանքին, բարքերին ու առօրյային և իրենց տեսածը, զգացածն ու տպավորությունները ֆիքսել են ֆոտոխցիկի միջոցով:

Ծրագրի վերջին օրը մասնակիցները եղել են նաև Գանձա և Կարզախ գյուղերում, ՋԱՀ-ի կողմից հիմնադրած և վերականգնած աշուղ Ջիվանու ու Վահան Տերյանի տուն-թանգարաններում:

Նշվում  է, որ ծրագրի շրջանակներում անցկացվել են նաև վարպետության դասեր, որոնք վարել են աստղալուսանկարիչ Ինգա Ավանեսովան և «Հայ լուսանկարիչներ» ազգային ասոցիացիայի նախագահ, լուսանկարիչ Սերգեյ Հակոբյանը:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]