Երևանում՝ 11:07,   16 Ապրիլ 2024

«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ. ՏՏ ոլորտի խթանումը կարող է թռիչքաձև աճ ապահովել

«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ. ՏՏ ոլորտի խթանումը կարող է թռիչքաձև 
աճ ապահովել

ԵՐԵՎԱՆ, 31 ՕԳՈՍՏՈՍԻ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ/ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Տնտեսությունը ոտքի հանելու համար ֆինանսական ներարկումներ են պետք։ Հասկանալի է, որ գումարների ներհոսքը նախապատրաստական լուրջ քայլեր է ենթադրում՝ այդ թվում եւ քաղաքական։ Դրսից բավարար չափով ներդրումներ չլինելու պարագայում հնարավորություն ունե՞նք ինքնուրույն ոտքի կանգնելու։

«ՀՀ»-ի հարցին ի պատասխան տնտեսագետ, կառավարման փորձագետ, տ. գ. թ., դոցենտ, ՀՀ ԳԱԱ Գիտակրթական միջազգային կենտրոնի «Կառավարում» ամբիոնի վարիչ Կարեն Սարգսյանը մասնավորապես ասել է. «Տնտեսությունը ճգնաժամից հետո վերականգնելու համար, այո, անհրաժեշտ են մեծածավալ ներդրումների լուրջ հոսքեր: Ներկայիս աշխարհաքաղաքական բարդ իրավիճակում, երբ առկա է սահմանային նոր լարվածության աճ եւ դեռեւս փաստացի չկարգավորված հակամարտություն՝ մեծածավալ օտարերկրյա  ներդրումների էական հոսքեր բնականաբար չի կարող ակնկալվել մեր տնտեսության մեջ, բացառությամբ սփյուռքի մեր հայրենակիցների կողմից կատարվող եւ կատարվելիք առանձին ներդրումների: Ավելին, բացի Հայաստանի ներքին իրավիճակից, հետհամավարակային փուլում կորոնավիրուսի նոր շտամների տարածումը, աշխարհի տարբեր երկրներում կիրառվող խիստ սահմանափակումները եւ, առհասարակ, աշխարհում առկա տնտեսական անորոշությունները ստիպում են ներդրողներին իրենց կապիտալի համար ավելի անվտանգ հանգրվաններ որոնել, օրինակ, դոլարի կամ զարգացած երկրների պետական պարտատոմսերի տեսքով: Այս փուլում երկարաժամկետ ներդրումները դեռ ռիսկային են ոչ միայն մեր երկրում, այլեւ աշխարհում: Ներդրումների այլընտրանքային աղբյուրը՝ ներքին ներդրումներն են, ազգաբնակչության խնայողությունները, կազմակերպությունների ազատ ֆինանսական ռեսուրսները: Այդ միջոցները կապիտալի շուկայի միջոցով հնարավոր է ուղղել դեպի տնտեսության տարբեր ոլորտներ՝ վերջիններիս կողմից ներկայացվող ֆինանսական ռեսուրսների պահանջարկը բավարարելու համար եւ, բնականաբար, նաեւ ներդրողներին եկամուտ ապահովելու պայմանով...»»:

                             Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]