Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ. Աֆղանական «գորդյան հանգույցը»

«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ. Աֆղանական «գորդյան հանգույցը»

ԵՐԵՎԱՆ, 31 ՕԳՈՍՏՈՍԻ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ/ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Աֆղանստանում տեղի ունեցող գործընթացները բնականաբար ազդեցություն են ունենալու ինչպես տարածաշրջանային զարգացումների, այնպես էլ՝ ամբողջ աշխարհում տեղի ունեցող գործընթացների վրա։ «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթը այս թեմայով զրուցել է արեւելագետ Արմեն Պետրոսյանի հետ։ Ըստ նրա, Աֆղանստանում սպասվող զարգացումների մասով բավական առանցքային ամսաթիվ պետք է դիտարկել սեպտեմբերի 1-ը, երբ Թալիբանի եւ ԱՄՆ-ի միջեւ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն Վաշինգտոնը եւ ՆԱՏՕ-ի իր գործընկերները երկրի տարածքից դուրս կբերեն զորախմբերը։ Թերեւս դա կդառնա կարեւորագույն այն ամսաթիվը, որից հետո կուրվագծվեն հետագա շատ ավելի առանցքային զարգացումները և հնարավոր կլինի կանխատեսումներ իրականացնել Աֆղանստանի ապագայի հետ կապված։ 

Միջազգային հանրության դիրքորոշումն ու մոտեցումները Աֆղանստանում ստեղծված իրավիճակի մասով հիմնականում բաժանվում է երեք մասի․ առաջին խմբում այն երկրներն են, որոնք այս կամ այն կերպ ուղերձ են հղում Թալիբանի հետ հնարավոր համագործակցության մասով, նաեւ նշում են վերջինիս ճանաչման հնարավորության մասին։ Զրուցակցիս խոսքով, դրանք այն երկրներն են, որոնք ցանկանում են ինչ-ինչ հաղթաթղթեր ձեռք բերել Աֆղանստանում ստեղծված իրավիճակից։ Այդ շարքում առաջիններից են ԱՄՆ-ի եւ ՆԱՏՕ-ի աշխարհաքաղաքական հակառակորդները, որոնք քաղաքական եւ քարոզչական հարթությունում կոալիցիոն ուժերի նման հապճեպ կերպով դուրս գալը եւ այնտեղ ստեղծված քաոսային իրավիճակը, մասնավորապես Քաբուլի միջազգային օդանավակայանում, փորձում են ներկայացնել որպես Միացյալ Նահանգների եւ ՆԱՏՕ-ի պարտություն։

Չնայած վերոնշյալ մարտահրավերներին եւ վտանգներին, Պետրոսյանն անդրադարձավ նաեւ հնարավորություններին։ Մասնավորապես, Հայաստանը կարող է որոշակի դիվանագիտական ջանքեր գործադրել, որպեսզի մեր երկիրը կարճաժամկետ տեղակայման եւ գործելու հնարավարություն ընձեռի այն միջազգային կազմակերպություններին, որոնք անվտանգային խնդիրներից ելնելով տարհանում են իրենց անձնակազմը․ «Դա միանաշանակորեն կբարձրացնի մեր երկրի քաղաքական կշիռը եւ դրան զուգահեռ նաեւ տնտեսական որոշակի շարժ կապահովի երկրում»»:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]