Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Ռոբերտ Քոչարյանի գործով դատական նիստը հետաձգվեց էլեկտրամատակարարման բացակայության պատճառով

Ռոբերտ Քոչարյանի գործով դատական նիստը հետաձգվեց էլեկտրամատակարարման 
բացակայության պատճառով

ԵՐԵՎԱՆ, 31 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Աննա Դանիբեկյանը հետաձգել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և ՀՀ նախագահի աշխատակազմի նախկին ղեկավար Արմեն Գևորգյանի գործով դատական նիստը՝  էլեկտրամատակարարման բացակայության պատճառով:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Գևորգ Բաղդասարյանը:

«Դատարանը գտնում է, որ թղթային տարբերակով արձանագրումը չի ապահովելու պատշաճ հրապարակայնություն: Այդ իսկ պատճառով դատական նիստը հետաձգվեց»,- ասաց Բաղդասարյանը:

Հաջորդ նիստը կկայանա սեպտեմբերի 7-ին. այն կմեկնարկի ժամը 13:00-ին:

Ռոբերտ Քոչարյանն ու Արմեն Գևորգյանը մեղադրվում են առանձնապես խոշոր չափերի կաշառք ստանալու մեջ:

Ըստ «Դատալեքս»-ի` Ռոբերտ Քոչարյանը և Արմեն Գևորգյանը  2008 թվականի փետրվարին և մայիսին Սամվել Մայրապետյանի օժանդակությամբ «Թի Էս Էս Սի Արմենիա» ՍՊ ընկերության միակ մասնակից և տնօրեն Սիլվա Համբարձումյանից ստացել են առանձնապես խոշոր չափերով՝ 927․000․000 ՀՀ դրամին համարժեք 3․000․000 ԱՄՆ դոլար կաշառք։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]