Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Զոլաքարի թիվ 2 միջնակարգ դպրոցում տեղադրվեց մանկավարժ, ազատամարտիկ Ալվարդ Վարդանյանի կիսանդրին

Զոլաքարի թիվ 2 միջնակարգ դպրոցում տեղադրվեց մանկավարժ, ազատամարտիկ Ալվարդ Վարդանյանի կիսանդրին

ԳԱՎԱՌ, 31 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։  Գեղարքունիքի մարզի Զոլաքար գյուղի Ալվարդ Վարդանյանի անվան թիվ 2 միջնակարգ դպրոցում տեղադրվեց եւ բացվեց մանկավարժ,  Արցախյան  ազատամարտի հերոս, գրող Ալվարդ Լևոնի Վարդանյանի կիսանդրին։  «Արմենպրես»-ի տեղեկացմամբ՝ կիսանդրու բացման արարողությանը մասնակցեցին Ալվարդ Վարդանյանի  հարազատները, զինակից եւ գրչակից ընկերները, դպրոցի մանկավարժական կոլեկտիվը, աշակերտները:

Ալվարդ Վարդանյանի կիսանդրին տեղադրվել է հարազատների ու  եղբոր` Արսեն Վարդանյանի նախաձեռնությամբ եւ ջանքերով։ Կիսանդրու հեղինակն է քանդակագործ Արտիկ Քոչարյանը, համահեղինակը՝ Ռաֆիկ Սարգսյանը։  Դպրոցի դաստիարակչական աշխատանքների կազմակերպիչ Աստղիկ Գալստյանի կողմից կազմակերպած հուշ-ցերեկույթին հնչեցին Ալվարդի ստեղծագործությունները, մտքերը, գաղափարները:

Զոլաքարի թիվ 2 միջնակարգ դպրոցը դեռեւս 2002 թվականից է կրում Ալվարդ Վարդանյանի հերոսական անունը։ Խիզախ հայուհին մեր գյուղի պարծանքն ՝ հայրենասիրության ոգին ու խորհրդանիշը։ Եվ այս կիսանդրին հավերժորեն պիտի հուշի մեր դպրոց հաճախող ցանկացած աշակերտի, թե ով է եղել այն քաջարի, այն խորագետ ու ազատամիտ հայուհին, ով գրչով ու զենքով մաքառել է իր հայրենիքի ազատության, սերունդների խաղաղ ու ստեղծագործ ապագայի համար։Նա ոչ միայն խոսքով էր փառաբանում իր հայրենիքը, այլ նաեւ գործով ապացուցեց իր նվիրումը, ու մենք խոնարհվում ենք նրա սուրբ հիշատակի առաջ։ Այս ձեռնարկը հենց նրա անունն ու գործը հավերժացնելուն են ուղղված¦,-հանդիսության մասնակիցներին դիմեց Զոլաքարի Ալվարդ Վարդանյանի անվան թիվ 2 միջնակարգ դպրոցի նախկին տնօրեն, մանկավարժ Սամվել Մելիքյանը։

Ալվարդ Լեւոնի Վարդանյանը ծնվել է 1948 թվականին, ՀԽՍՀ Մարտունու շրջանի Զոլաքար գյուղում, մանկավարժի ընտանիքում։ Ավարտել է Զոլաքարի միջնակարգ դպրոցը, ապա ստացել բարձրագույն մանկավարժական կրթություն ու մանկավարժական աշխատանքի անցել Մարտունի քաղաքում, Մասիս ավանում։ 1988 թվականից աշխատել է Երեւանի Չեխովի անվան թիվ 55 դպրոցում։ Ակտիվորեն մասնակցել է Արցախի ազատագրական շարժմանը։ Լաչինի ազատագրումից հետո դպրոց հիմնելու առաքելությամբ մեկնել է այդ շրջան, սակայն 1992 թվականի ամռան ծանրագույն օրերին զենքը ձեռքին համալրել է հայրենիքի ազատագրության մարտիկների շարքերը։ Զոհվել է Ղոչաս գյուղի պաշտպանական մարտերի ժամանակ, 1992 թվականի հուլիսի 29-ին։ Ալվարդ Վարդանյանի բանաստեղծական ժողովածուն՝ §Մատյան ցավի եւ ցնծության¦ վերնագրով, հրատարակվել է հետմահու, իր եղբայր Արսեն Վարդանյանի ջանքերով։

Խոսրով Խլղաթյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]