Երևանում՝ 11:07,   18 Ապրիլ 2024

Գավառի թիվ 2 միջնակարգ դպրոցի բակում տեղադրվեց ակադեմիկոս Պապին Ղանդիլյանի կիսանդրին

Գավառի թիվ 2 միջնակարգ դպրոցի բակում տեղադրվեց ակադեմիկոս Պապին 
Ղանդիլյանի կիսանդրին

ԳԱՎԱՌ, 1 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Գավառ քաղաքի Հացառատ թաղամասի Պապին Ղանդիլյանի անվան թիվ 2 միջնակարգ դպրոցի բակում բացվեց նշանավոր գիտնականի կիսանդրին։

«Արմենպրես»-ի տեղեկացմամբ՝ նոր ուսումնական տարվա մեկնարկի եւ կիսանդրու բացման հանդիսավոր արարողությանը մասնակցեցին Գեղարքունիքի մարզպետի տեղակալ Ռուբիկ Նավոյանը, Գավառի քաղաքապետ Գուրգեն Մարտիրոսյանը, ՀՀ սահմանադրական դատարանի դատավոր Աշոտ Խաչատրյանը, ՀՀ ազգային ագրարային համալսարանի պրոռեկտոր Հրաչյա Զաքոյանը, տնտեսական գիտությունների դոկտոր Անդրեաս Մելիքյանը, Գեղարքունիքի մարզպետարանի եւ Գավառի քաղաքապետարանի ներկայացուցիչներ, դպրոցի մանկավարժական կոլեկտիվը եւ աշակերտները, Պապին Ղանդիլյանի հարազատները եւ համաքաղաքացիները։ Կիսանդրու հեղինակն է քանդակագործ Նելսոն Ասոյանը։

Ողջունելով ու շնորհավորելով հանդիսության մասնակիցներին՝ Գավառի թիվ 2 միջնակարգ դպրոցի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Ալիտա Գասպարյանը շեշտեց, որ նորակառույց ու շքեղ դպրոցում այսօր հանդիսավորությամբ է նշվում առաջին սեպտեմբերի 1-ը։ Պետական միջոցներով կառուցված ու ժամանակակից շենքային լավագույն պայմաններ ունեցող դպրոցն իր առաջին ուսումնական տարում ընդունել է 420 աշակերտի։ «Մեր դպրոցը հպարտորեն է կրում մեր համաքաղաքացի, հանրաճանաչ գիտնական Պապին Ղանդիլյանի անունը։ Գյուղատնտեսական բնագավառում կատարված նրա հայտնագործությունները գնահատված են նաեւ Հայաստանից դուրս, աշխարհի բազմաթիվ երկրներում։ Պապին Ղանդիլյանի կիսանդրու տեղադրումը լավագույն առիթն է՝ նրա գործն ու անունը հիշելու եւ շարունակելու։ Մեզ մոտ այսօր առանձնահատուկ տոն է, քանի որ տարիների համառ ջանքերից հետո մենք, շնորհիվ հայրենի կառավարության ու Ասիական զարգացման բանկի, այլ կառույցների ու շինարարների, ունեցանք արդի չափորոշիչներին համապատասխան այս դպրոցը։ Իսկ նրա բակում տեղադրված մեծ գիտնական Պապին Ղանդիլյանի կիսանդրին խորհրդանշում է ուսման հանդեպ ձգտումը, դերն ու նշանակությունը։ Արցախյան պատերազմի թողած վերքերը, համավարակի ծանր հետեւանքները մենք կհաղթահարենք նվիրական աշխատանքով, կրթական ու գիտական նվաճումներով, մեր հայրենիքի շենացմամբ ու նորանոր ձեռքբերումներով։ Այս տոնական օրը մեզ առանձնակի հույս ու հավատ է ներշնչում»,-ներկաներին դիմեց Ալիտա Գասպարյանը։

Ողջույնի ու շնորհավորանքի խոսքերով հանդես եկան նաեւ Գեղարքունիքի մարզպետի տեղակալ Ռուբիկ Նավոյանը, ՀՀ ազգային ագրարային համալսարանի պրոռեկտոր Հրաչյա Զաքոյանը, տնտեսական գիտությունների դոկտոր Անդրեաս Մելիքյանը, Պապին Ղանդիլյանի մանկության, պատանության եւ ուսանողական տարիների  ընկեր, համագյուղացի Սերյոժա Ղարիբյանը։ Դպրոցի շնորհալի սաները գրական-երաժշտական կատարումներով առանձնակի շուք հաղորդեցին միջոցառմանը։

Խոսրով Խլղաթյան                                                      


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]