1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ. Հայկական ատոմային էներգաբլոկի «սրտի» աշխատանքը ստուգված է

«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ. Հայկական ատոմային էներգաբլոկի 
«սրտի» աշխատանքը ստուգված է

ԵՐԵՎԱՆ, 2 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ/ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Այս տարվա մայիսի 15-ին՝ ժամը 00։25-ից սկսվեց ՀԱԷԿ-ի թիվ 2 էներգաբլոկի կանգը, եւ ատոմակայանը կանգնեց ամենամյա պլանային նախազգուշական վերանորոգման (ՊՆՎ): Մայիսի 15-ից մինչեւ հոկտեմբերի 2-ը, երբ նախատեսված է էներգաբլոկի գործարկումը, կան համապատասխան գրաֆիկներ՝ օրական եւ նույնիսկ, որոշ տեղերում, ժամային կտրվածքով: Աշխատանքները երեք հերթափոխով էին կատարվում։ Ամբողջ գործընթացին «ՀՀ»-ն հետեւել է։ Եվ ոչ միայն այն պատճառով, որ կայանը մեր երկրի համար կենսական նշանակություն ունի քաղաքական, տնտեսական եւ էներգետիկ անվտանգության տեսանկյունից։ Այլ, որովհետեւ սա մեզ համար շատ դժվար փուլ էր՝ եւ՛ ատոմակայանն էր սովորականից երկար կանգնելու եւ՛ զուգահեռ Հրազդանի ՋԷԿ-ի 5-րդ բլոկը չի աշխատում, նաեւ, հասկանալի ու ցավալի պատճառներով Արցախից 330 մլն կՎտժ էլէներգիա չենք ստանում։

Այս ՊՆՎ-ի ընթացքում շատ կարեւոր մի քայլ կար՝ ռեակտորի իրանի մետաղի թրծաթողման աշխատանքը։ Ու քանի որ այն արդեն ավարտվել է, «Հայկական ատոմային էլեկտրակայան» ՓԲԸ գլխավոր տնօրենի առաջին տեղակալ-ՀԱԷԿ-ի տնօրեն Մովսես Վարդանյանից երեկ փորձեցինք պարզել նախնական արդյունքները»։

                                Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]