1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ. Հումանիտար ճգնաժամը Աֆղանստանում եւ աշխարհում

«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ. Հումանիտար ճգնաժամը Աֆղանստանում 
եւ աշխարհում

ԵՐԵՎԱՆ, 3 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ/ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Աֆղանստանում ստեղծված ռազմական եւ քաղաքական իրավիճակը երկիրը կանգնեցրել է նաեւ հումանիտար ճգնաժամի առջեւ։ Փախստականների մեծ հոսքը դեմոգրաֆիկ ու հումանիտար առումով մարտահրավերներ եւ խնդիրներ է առաջացնում աշխարհի մի շարք երկրների համար։

Եվրամիությունը նախատեսում է սեպտեմբերին հրավիրել միջազգային համաժողով, որի շրջանակներում պետք է քննարկվեն ԵՄ երկրների հետ հատուկ առաջնահերթությունները եւ լուծումներ գտնվեն Աֆղանստանից փախստականներին այլ երկրներում վերաբնակեցնելու համար: Այս մասին թվիրթերյան միկրոբլոգում գրել է ներքին գործերի եվրահանձնակատար Իլվա Յոհանսոնը։ Վերջինս կարեւորել է հատկապես Աֆղանստանի ամենախոցելի մարդկանց, մասնավորապես՝ կանանց, երեխաների, իրավապաշտպանների, լրագրողների համար վերաբնակեցման կայուն եւ օրինական լուծումներ գտնելը:

Փախստականների հարցը եւ ստեղծված հումանիտար ճգնաժամը դանդաղեցված ռումբ են, որ պայթելու են ամենաանսպասելի պահին եւ չնախատեսված վայրում։ Փախստական լինելը միայն կարգավիճակ չէ, հնչեցված թվերի հետեւում կոնկրետ մարդիկ են եւ ճակատագրեր, որոնց մեծաթիվ քանակն ինչ-որ պահի ստիպելու է հստակ եւ քիչ թե շատ վերջնական լուծումներ գտնել։ Աֆղանստանում «Թալիբանի» իշխանության գալուց հետո զարգացումներ են տեղի ունեցել նաեւ Արցախում, բայց ոչ թե փախստականների, այլ ահաբեկչական խմբավորման զինյալների մուտքով։ Մասնավորապես, «Ալ Քաիդա»-ի որոշ գրոհայիններ տեղակայվել են Ադրբեջանի կողմից օկուպացված Արցախի Հանրապետության տարածքներում, ինչը լրջագույն անվտանգային, իսկ հետագայում նաեւ դեմոգրաֆիկ խնդիրների առջեւ է կանգնեցնելու տարածաշրջանի բոլոր պետություններին...»:

                             Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]